Մսամթերք

30/06/2006

Հավն արագ կեփվի եւ համեղ ու նուրբ կլինի, եթե այն ցողեք կիտրոնի հյութով։

Որպեսզի հավի միսը փափուկ լինի, 20 րոպե եփելուց հետո այն հանեք ջրից եւ մի քանի րոպե դրեք սառը ջրի մեջ։ Այնուհետեւ շարունակեք եփել եռացող արգանակում մինչեւ պատրաստ լինելը։

Ծերացած հավն արագ կեփվի, եթե մի քանի ժամ այն պահեք քացախաջրում (2 լիտր ջրին` 250 գրամ քացախ) եւ հետո եփեք։

Ճուտը ջեռոցում տապակելուց առաջ վրան նախապես քսեք 3-4 ճաշի գդալ կիտրոնի հյութի եւ մի քիչ ծեծած սխտորի խառնուրդ։

Որպեսզի հավը հաճելի համ ձեռք բերի, եփելիս որովայնամասում դրեք 1 գլուխ սոխ եւ մի քիչ մաղադանոս։