Կաթ

16/06/2006

Որպեսզի կաթի վրա փրփուր չառաջանա, եռալուց անմիջապես հետո կաթսան ամուր ծածկեք կափարիչով։

Որպեսզի կաթը չթթվի, այն եփելուց անմիջապես հետո, առանց կափարիչը վերցնելու, պետք է պաղեցնել հոսող ջրի տակ եւ պահել սառը տեղում։

Որպեսզի կաթը չմակարդվի, եռացնելիս այն պետք է պարբերաբար խառնել։

Եթե կասկածում եք, որ կաթը թարմ չէ, եռացնելուց առաջ մեջը սոդա լցրեք։

Նույնիսկ շոգ ամռանը կաթը չի թթվի, եթե այն լցնեք ապակե կամ էմալապատ ամանի մեջ եւ դնեք սառը ջրով լի կաթսայի մեջ։ Կաթի երեսը ծածկեք սրբիչով, այնպես, որ սրբիչի ծայրերը մնան ջրի մեջ։

Կաթն ավելի ուշ կթթվի, եթե մինչեւ եռացնելը նրա մեջ լցնեք մի քիչ շաքարավազ (մեկ լիտրին` կես ճաշի գդալ), իսկ եռացնելուց հետո թողնեք, որ սառի բաց վիճակում։