ժամանց

Սոխ

30.05.2006

Սոխի հյութը ոչնչացնում է գորտնուկները եւ կոշտուկները։ Սոխը չորս ժամ թողեք քացախի մեջ եւ հետո կապեք գորտնուկի կամ կոշտուկի վրա։ Գործողությունը կրկնեք մի քանի անգամ։ Մազաթափության ժամանակ օգտակար է մազարմատները տրորել սոխով։ Կարելի է նաեւ սոխը թողնել սպիրտի կամ օղու մեջ, որից հետո այդ հյութով տրորել մազարմատները, գլուխը կապել տաք գլխաշորով։ Մազերը լվանալ հաջորդ օրը։ …

կարդալ ավելին

Սոխ

26.05.2006

Մրսելու կամ թոքային հիվանդությունների դեպքում օգտակար է ուտել եփած կամ խորոված սոխ։ Լավ է ինհալացիա անել` ջրի մեջ գցելով չորս մասի բաժանած սոխ։ Վերին շնչառական ուղիների կատարի ժամանակ լավ է օրը երեք անգամ թեյի գդալով խմել բոխի հյութ` մեղրով կամ շաքարով խառնած։ Դա նպաստում է խորխարտադրությանը։ Թքի արյունահոսությունը դադարեցնելու համար բավական է ներշնչել սոխի հոտը …

կարդալ ավելին

Ծաղկակաղամբ

24.05.2006

Ծաղկակաղամբի եւ կաղամբի մեջ միջատներ շատ են լինում։ Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է դրանք 10 րոպե պահել աղաջրի մեջ, որից հետո սառը ջրով լավ լվանալ։ Ծաղկակաղամբը կպահպանի սպիտակ գույնը, եթե եփելուց առաջ 10 րոպե պահեք սառը ջրում, որին պետք է ավելացնել մի քիչ քացախ կամ կիտրոնի աղ։ Եփել բաց կաթսայի մեջ։ Որպեսզի ծաղկակաղամբը պահպանի իր սպիտակությունը, …

կարդալ ավելին

Կաղամբ

22.05.2006

Բջջանյութի մեծ քանակի շնորհիվ կաղամբը համարվում է հաստ աղիի գործունեությունը կարգավորող անփոխարինելի միջոց։ Իսկ նրա մեջ եղած սննդանյութերը կարգավորում են ճարպափոխանակությունը եւ կանխում աթերոսկլերոզի առաջացումը։ Թթու դրած կտրատած կաղամբի վերին շերտը մեծ մասամբ բորբոսնում է, ամեն անգամ այդ շերտը հանում են եւ օգտագործում հաջորդ թարմ շերտը, որի հետեւանքով տեղի է ունենում մթերքի զգալի կորուստ։ Դրանից …

կարդալ ավելին

Կաղամբ

19.05.2006

Կաղամբը դեռ հնուց հայտնի է իր օգտակարությամբ։ Հին հույները եւ հռոմեացիները կաղամբին վերագրում էին ամենաբազմազան բուժիչ հատկություններ։ Կաղամբով բուժում էին անքնությունը, խլությունը, էպիլեպսիան։ Կիեւյան Ռուսիայում այն առաջարկում էին սրտի հիվանդությունների, խոցի ժամանակ։ Այսօր մենք գիտենք, որ վիտամինների, հանքային նյութերի մեծ քանակի շնորհիվ կաղամբը կարելի է օգտագործել նյութափոխանակության ամենատարբեր խախտումների դեպքում։ Քանի որ կաղամբը պարունակում է …

կարդալ ավելին

Լոլիկ

18.05.2006

Լոլիկը թարմ ու ավելի երկար կպահպանվի, եթե շարեք մի շարքով` պտղակոթերը դեպի վեր։ Լոլիկներն ավելի թարմ կմնան, եթե դրանք տեղադրեք բաց էմալապատ ամանի մեջ, պահեք սառնարանի ներքեւի մասում։ Որպեսզի ջարդված լոլիկը չբորբոսնի, ճեղքերի վրա առատորեն աղ ցանեք։ Բաց բանկայի մեջ լոլիկի մածուկը չի բորբոսնի, եթե դրա վրա աղ ցանեք եւ վրան լցնեք մի բարակ շերտ …

կարդալ ավելին

Բանջարեղեն

18.05.2006

Բողկ Բողկի հյութը որպես բուժամիջոց օգտագործում են հազի ժամանակ, ինչպես նաեւ ռեւմատիզմի, ռադիկուլիտի դեպքում` մերսման համար։ Սակայն այն խորհուրդ չի տրվում օգտագործել լյարդի, աղեստամոքսային համակարգի, երիկամների հիվանդություններով տառապողներին, քանի որ դրա մեջ պարունակվող եթերային յուղերը սրում են այդ հիվանդությունները։ Բազուկ Բազուկը պարունակում է շաքարի բարձր տոկոս (9 տոկոս)։ Հարուստ է մանգանական, կալցիումական աղերով։ Նորահաս բազուկի …

կարդալ ավելին

Բողկ

14.05.2006

Եթերային յուղերը բողկին յուրահատուկ համ ու հոտ են տալիս։ Բողկի մեջ եղած կենսաբանական ակտիվ նյութերը ախորժաբեր են, կարգավորում են ստամոքսահյութի արտադրությունը։ Ուստի օգտակար է բողկից պատրաստված սալաթներն ուտել ճաշից առաջ։ Բողկի բուսական բջիջները կարգավորում են աղիների գործունեությունը, նպաստում օրգանիզմից խոլեստերինի արտազատմանը, որը շատ անհրաժեշտ է աթերոսկլերոզի կանխարգելման համար։ Շաղգամն օգտակար է լյարդի եւ լեղապարկի հիվանդությունների …

կարդալ ավելին

Բանջարեղեն

08.05.2006

Եփելիս բանջարեղենի բնական գույնը պահպանելու համար պետք է ջրի մեջ կես թեյի գդալ սոդա լցնել։ Մեծ քանակությամբ բանջարեղեն եւ կանաչի (օրինակ` սոխ, կարտոֆիլ եւ այլն) մաքրելիս ձեռքերի մատները դեղնում են։ Դրանից խուսափելու համար նախքան գործի անցնելը ձեռքերը թրջեք քացախով եւ թողեք չորանա: Ժամանակի ընթացքում բանջարեղենի եւ մրգերի վիտամինները ոչնչանում են։ Ահա թե ինչու խորհուրդ չի …

կարդալ ավելին

Բանջարեղեն

07.05.2006

Կանաչեղենը սառնարանում պետք է պահել պոլիէթիլենային տոպրակի մեջ, առանց լվանալու։ Կանաչին տոպրակի մեջ չպետք է դնել կապով, կապած կանաչին շուտ է տաքանում, որի հետեւանքով քայքայվում են վիտամինները եւ քլորոֆիլի հատիկները, կանաչին դեղնում է, օգտագործման համար դառնում ոչ պիտանի։ Մաղադանոսը կպահպանի իր բույրը, եթե այն լվանաք ոչ թե սառը, այլ գոլ ջրով։ Կանաչին երկար կպահպանվի, եթե …

կարդալ ավելին

Ինչպես սննդի մեջ պահպանել ավելի շատ վիտամիններ

07.05.2006

Թարմ սալաթում C վիտամինը պահպանելու համար խորհուրդ է տրվում կտրատելուց անմիջապես հետո այն համեմել քացախով կամ կիտրոնի հյութով։ Բանջարեղենի եւ մրգերի մեջ պարունակվող վիտամինների կորուստը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում դրանք պահել մութ եւ հով տեղում։ Բանջարեղենից սալաթ պատրաստելիս ձեթը կարելի է լցնել նախապես, բայց քացախը պետք է լցնել մատուցելուց անմիջապես առաջ։ Թարմ կանաչեղենի մեջ …

կարդալ ավելին

Գորգեր, վարագույրներ, կահույք

04.05.2006

Շղարշե վարագույրները լվանալիս լեղակի լուծույթին կարելի է ավելացնել մի քիչ կաթ։ Դրանից վարագույրների տեսքը կլավանա։ Կեղտոտ շղարշե վարագույրները խորհուրդ է տրվում թրջել աղաջրի մեջ (1 լ ջրին` 1 ճաշի գդալ աղ)։ Սպիտակ շղարշե վարագույրներն արեւից դեղնում են։ Ինչպե՞ս սպիտակեցնել դրանք։ Տաք ջրով էմալապատ դույլի մեջ պետք է լցնել 2 ճաշի գդալ 3 տոկոսանոց գերօքսիդ, 1 …

կարդալ ավելին

Գորգեր, վարագույրներ, կահույք

01.05.2006

Կահույքի վրայից ճանճերի հետքերը մաքրելու համար սոխը կիսել երկու մասի եւ քսել կեղտոտ տեղերին։ Ջրի եւ խոնավության հետքերը կահույքի վրայից հեռացվում են տաքացրած ձիթայուղի եւ պարաֆինի խառնուրդով, թանաքի հետքերը` գարեջրով, իսկ մաքրած տեղերը փայլեցնում պարաֆինով։ Կարելի է օգտագործել նաեւ կիտրոնաթթվի կամ կիտրոնահյութի լուծույթ։ Այն բծերը, որոնք հայտնի չէ, թե ինչից են առաջացել, կարելի է մաքրել …

կարդալ ավելին

Խորհուրդներ

24.04.2006

Գորգը կարելի է մաքրել նաեւ կանաչ խոտով։ Գորգը փռում են մետաղե ցանցի վրա, առատորեն կանաչ խոտ շաղ տալիս եւ սկսում ծեծել, խոտը կլանում է փոշին։ Աղտոտված խոտը պետք է փոխարինել թարմ խոտով։ Շաբաթական մեկ անգամ գորգերը անհրաժեշտ է երկու կողմից փոշեծծիչով մաքրել։ Սկզբում պետք է մաքրել թարս կողմը, որպեսզի փոշին գորգի մեջ չներծծվի։ Փոշեծծիչի խոզանակը …

կարդալ ավելին

Գորգեր, վարագույրներ, կահույք

22.04.2006

Խիստ կեղտոտված գորգը մաքրում են հատուկ լուծույթով. Վերցնել 3 լիտր եռացրած տաք ջուր, 3 թեյի գդալ լվացքափոշի եւ 1 գդալ բեւեկն։ Բաղադրությունը լցնել գորգի վրա եւ խոզանակով հավասարաչափ շփել, որից հետո նախ սրբել թաց շորով, ապա չոր շորով չորացնել։ Ճիշտ չխնամելու դեպքում գորգերն արագ կորցնում իրենց տեսքը։ Տնային պայմաններում գորգերը մաքրելուց առաջ անհրաժեշտ է դրանց …

կարդալ ավելին

Մթերքների պահպանումը սառնարանում

19.04.2006

Սառնարանը սառույցից մաքրելու համար ոչ մի դեպքում չպետք է օգտագործել դանակ կամ մետաղյա այլ առարկաներ. չի կարելի, օրինակ, սառցաշերտը կամ գոլորշիացուցիչին սառած-կպած մթերքները դանակով անջատել։ Խորհուրդ ենք տալիս այդ նպատակի համար օգտագործել տաք ջրով լցված մանկական սովորական հոգնա։ Սառնարանը մաքրելու համար պետք է շորի կտորը թրջել գինու քացախի մեջ եւ լավ սրբել (չմոռանալով նախապես անջատել …

կարդալ ավելին

Մթերքների պահպանումը սառնարանում

17.04.2006

Ճաշերը սառնարանում պետք է տեղավորել միջին դարակներում, փակ վիճակում։ Կոմպոտները, հյութերը, ըմպելիքները պետք է դնել ներքեւի դարակում, որպեսզի չսառչեն, իսկ կաթնեղենը` կաթը, թթվասերը, կաթնաշոռը, վերեւի դարակներում։ Քանի որ կարագը շատ շուտ է կլանում տարբեր հոտեր, այն պետք է պահել փակ ամանի մեջ, վերեւի դարակներում։ Պանիրը նույնպես պետք է պահել փակ ամանի կամ պոլիէթիլենային տոպրակի մեջ։ …

կարդալ ավելին

Մթերքների պահպանումը սառնարանում

15.04.2006

Սառնարանից օգտվելուց առաջ անհրաժեշտ է նախ եւ առաջ կարգավորել դրա ջերմաստիճանը։ Նոր սառնարանը պետք է լավ լվանալ, չորացնել եւ օդափոխել։ Բոլոր մթերքները սառնարանում պետք է պահել մաքուր, չոր, անջրանցիկ թղթով փաթաթված։ Խորհուրդ է տրվում օգտագործել փայլաթիթեղը, պոլիէթիլենային տոպրակները, որոնք նախատեսված են սննդամթերքի համար։ Շատերը գտնում են, որ սառնարանի առկայության դեպքում կարելի է սննդամթերքը դնել ամբողջ …

կարդալ ավելին

Մակարոն, բրինձ, ձավարեղեն

12.04.2006

Մակարոնն ավելի համեղ կլինի, եթե եռացող ջրի մեջ ավելացնեք մի քիչ թարմ կաթ կամ մսաջուր։ Մակարոնը խաշելուց հետո ջուրը կարելի է օգտագործել արգանակի համար, քանի որ պահպանում է մակարոնի մեջ պարունակվող սննդանյութերի 5 տոկոսը։ Ավելացած եփված բրնձով կարելի է պատրաստել սալաթ` դրան խառնելով պինդ եփած ձու, աղ եւ սեւ պղպեղ։ Ալյուրը, ձավարեղենը, մակարոնը, շաքարը, աղը …

կարդալ ավելին

Խմորեղեն, ձավարեղեն

10.04.2006

Թխվածքը, տորթը պետք է աստիճանաբար սառեցնել։ Ջերմաստիճանի կտրուկ փոփոխության պատճառով այն կարող է նստել կամ մեջտեղում կարող է փոս առաջանալ։ Ալյումինե կաթսայի մեջ հարելիս տորթի խմորի գույնը մգանում է։ Շերտավոր խմորի եզրերին ձու քսել չի կարելի։ Եփվելիս այն չորանում է, եւ խմորը չի բարձրանում։ Որպեսզի թխվածքը վառ դեղին գույն ունենա, պետք է ձվի դեղնուցը նախորդ …

կարդալ ավելին