Մթերքների պահպանումը սառնարանում

15/04/2006

Սառնարանից օգտվելուց առաջ անհրաժեշտ է նախ եւ առաջ կարգավորել դրա ջերմաստիճանը։ Նոր սառնարանը պետք է լավ լվանալ, չորացնել եւ օդափոխել։

Բոլոր մթերքները սառնարանում պետք է պահել մաքուր, չոր, անջրանցիկ թղթով փաթաթված։ Խորհուրդ է տրվում օգտագործել փայլաթիթեղը, պոլիէթիլենային տոպրակները, որոնք նախատեսված են սննդամթերքի համար։

Շատերը գտնում են, որ սառնարանի առկայության դեպքում կարելի է սննդամթերքը դնել ամբողջ շաբաթվա, կամ ճաշը եփել մի քանի օրվա համար։

Աղացած միսը եւ ձուկը սառնարանում կարելի է պահել 6 ժամից ոչ ավելի, տապակած կոտլետները` 24, իսկ մսով կիսաֆաբրիկատ կերակուրը` մինչեւ 36 ժամ։ Ջրով եփած շիլան կարելի է պահել 3 օր, իսկ կաթով շիլան` 24 ժամից ոչ ավելի։ Սառեցրած ձուկը խորհուրդ է տրվում սառնախցիկում պահել փայլաթիթեղով փափաթված 8 օրից ոչ ավելի, իսկ թարմ ձուկը` 3 օր։ Բացած պահածոներն անպայման պետք է դատարկել ապակե կամ հախճապակե ամանի մեջ, փակել եւ պահել 6 ժամից ոչ ավելի։ Տապակած ձուկը կարելի է պահել 36 ժամ։