Առողջ եւ գեղեցիկ ատամներն իսկական հարստություն են։ Սովորաբար այն անցնում է ժառանգաբար։ Բայց, իհարկե, շատ մեծ նշանակություն ունի սնունդը։ Առողջ ատամներ ունենալու համար շատ կարեւոր է ընդունել կրածնով եւ ֆոսֆորով, ինչպես նաեւ` C եւ D վիտամիններով հարուստ սննդամթերք։ Կրածնով եւ ֆոսֆորով հարուստ են ոչխարի պանիրը, կաթը։ Շատ օգտակար է օրվա մեջ 2 բաժակ կաթ խմել։ …
կարդալ ավելինՉորացրած բույսերից պատրաստված դիմակներն օժտված են փափկացնող հատկությամբ։ Չոր մաշկի համար առաջարկվում է հետեւյալ դիմակը. երիցուկը, լորու ծաղիկը, վարդի թերթիկները, դաղձը մանրացնել եւ 2 ճաշի գդալ մանրացրած բույսերի վրա լցնել այնքան եռացրած ջուր, որ ստացվի շիլայանման զանգված, ավելացնել 1 թեյի գդալ ցանկացած բուսական յուղ, թողնել քիչ սառչի եւ քսել դեմքին։ Լվանալ տաք, հետո սառը ջրով։ …
կարդալ ավելինՀոկտեմբերի 29-ին Կիեւում ավարտվեց «Միսս Եվրոպա-2006» մրցույթը: Եվրոպայի գեղեցկուհի ճանաչվեց 19-ամյա ֆրանսուհի Ալեքսանդրա Ռոզենֆելդը: Ֆրանսուհին արժանացավ 350.000 եվրո արժողությամբ թագի, երկու շաբաթով Մերիբել կուրորտի ուղեւորատոմսի, «Chopard» ֆիրմայի վզնոցի, 50.000 եվրո դրամական պարգեւի եւ Ռոբերտո Կավալլիից երեկոյան զգեստի: «Վիցե-Միսս Եվրոպա-2006» դարձավ ուկրաինուհի Ալյոնա Ավրամենկոն:
կարդալ ավելինՄազերը խնամելու համար սկզբում անհրաժեշտ է որոշել, թե ինչ տիպի մազեր ունեք։ Եթե շաբաթական 1-2 անգամ մազերը լվանալով դրանք մաքուր են երեւում, ուրեմն` նորմալ տիպի մազեր են։ Եթե մազերը յուղոտվում են լվանալուց 1-2 օր հետո, ապա դուք ունեք յուղոտ մազեր։ Եթե մազերը չոր են, անփայլ եւ անկենդան, ապա դա մազերի չոր տիպն է։ Նորմալ տիպի …
կարդալ ավելինԵթե մորթին շատ է խոնավացել, պետք է վրան առատորեն շաղ տալ բորաթթվի փոշի եւ փռել ծածկոցի վրա, այդպես թողնել մինչեւ հաջորդ օրը, այնուհետեւ հագուստը թափ տալ, խոզանակով մաքրել այնպես, որ մորթու վրա փոշու հետք չմնա։ Կարակուլը խորհուրդ չի տրվում մաքրել խոզանակով։ Ավելի լավ է այն զգուշությամբ թափ տալ փայտիկով։ Մորթին մաքրելու համար պետք է խոզանակը …
կարդալ ավելինԹուրքիայի սպառողների միությունը հայտարարել է, թե ֆրանսիական արտադրանքի բոյկոտի իրենց հաջորդ թիրախը կոսմետիկա արտադրող խոշորագույն «Լ՚Օրեալ» ընկերությունն է: Կոչ է արվել արդեն մյուս շաբաթից չգնել «Լ՚Օրեալի» արտադրանքը, որն իր մեջ պարունակում է «Քաշարել», «Գարնիե», «Ջորջիո Արմանի», «Լանքոմ», «Մեյբիլին» եւ այլ աշխարհահռչակ ապրանքանիշները: Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Թուրքիայի սպառողական գլխավոր կազմակերպությունն օրերս որոշել է ամեն շաբաթ հրապարակել …
կարդալ ավելինԱյս օրերին Փարիզում քննարկվող քաղաքական ամենաթեժ թեման Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ կիրառելու մասին օրենքի ընդունումը եւ այդ կապակցությամբ Թուրքիայի բարձրացրած աղմուկն է: Այս թեման մի քանի օր շարունակ «չէր իջնում» ֆրանսիական մամուլի առաջին էջերից: Թեեւ Ֆրանսիայում արդեն մեկնարկել է Հայաստանի տարին, սակայն Փարիզի մշակութային կյանքում Հայաստանի անունը դեռ չի շոշափվում: …
կարդալ ավելինՆարդու ֆեդերացիայի մասին մենք գիտեինք։ Գիտեինք նաեւ, որ առաջնություններ են անցկացվում, ունենք չեմպիոն, մեր նարդիստները մասնակցում են միջազգային մրցաշարերի։ Սակայն Բլոտի ֆեդերացիայի մասին ոչինչ չէինք լսել։ Մինչդեռ պարզվում է, որ Հայաստանում 2002 թվականից ի վեր գործում է Բլոտի ֆեդերացիա։ Ինչպես նշեց Ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Խաչատրյանը՝ Ֆեդերացիան կա, գիտի` ինչ է ուզում անել եւ ինչպես, սակայն …
կարդալ ավելինԱռաջին օգնությունը քթի արնահոսության դեպքում հիվանդի ճակատին սառը թրջոցներ դնելն է։ Որոշ դեպքերում քթի արյունահոսությունը կարելի է դադարեցնել մատներով քիթը սեղմելով, եթե դա էլ չի օգնում, պետք է դնել բամբակ կամ թանզիֆից տամպոն` թրջած ջրածնի պերօքսիդի լուծույթով կամ աղաջրով։ Թեթեւ, ոչ շատ խորը այրվածքները կարելի է բուժել հետեւյալ դեղաբույսերով։ Կարելի է փիփերթի եփուկը օրը երկու-երեք …
կարդալ ավելինՀարվարդի հումորային ամսագիրը, որը կոչվում է «Անհավանական հետազոտություններ», ամեն տարի մրցանակներ է շնորհում ամենաանիմաստ գյուտերի հեղինակներին։ Երեկ հայտնի են դարձել, այսպես կոչված, «Հականոբելյան» մրցանակի դափնեկիրները։ 2006թ. դափնեկիրների շարքում տեղ են գտել գիտնականներ, որոնք փորձել են բացատրել, թե փայտփորիկների գլուխն ինչու չի ցավում։ Մրցանակների են արժանացել նաեւ անչափահասներին վախեցնող «սարք» հնարած ինժեներները։ Մրցանակներն այս տարի բաշխվել …
կարդալ ավելինՁկան, խեցգետնի, ծովախեցգետնի, ոստրեի, ձվի, հորթի մսի եւ թռչնեղենի հետ մատուցվում են սպիտակ կամ բաց վարդագույն գինիներ։ Խաշած տավարի մսի, խոզի խորովածի, տապակած թռչնի եւ որսամսի հետ մատուցում են կարմիր թունդ գինիների տարբեր տեսակներ։ Սպիտակ եւ բաց գույնի գինիները մատուցում են սառը վիճակում, իսկ կարմիր գինիները` սենյակային ջերմաստիճանի։ Բոլոր տեսակի գինիները մատուցվում են նախապես խցանահանված …
կարդալ ավելինԸնդհանրապես սեղանը պատրաստվում է հյուրերի գալուց առաջ, որպեսզի տանտիրուհին հեռանա սեղանից միայն տաք կերակուրը մատուցելու համար։ Տանտիրուհին պետք է ուշադիր լինի հյուրերի նկատմամբ։ Խմիչքի բաժակները լցնելու մասին հոգում է տանտերը։ Տարբեր տեսակի խմիչքները սեղանին դրվում են միասին, հենց իրենց շշերով (բացի օղուց, կոնյակից եւ զանազան քաղցր խմիչքներից)։ Եթե սեղանը բազմամարդ է, խմիչքը հարկավոր է տեղադրել …
կարդալ ավելինՖրանսիական «JDE» («Թերթ երեխաների համար») 12 էջանոց նկարազարդ շաբաթաթերթի վերջին համարներից մեկը կրում է «Հայաստան, իմ բարեկամ» խորագիրը: Համարն ամբողջովին նվիրված է Հայաստանին: «Ֆրանսիայում Հայաստանի տարին առիթ է մերձենալու մի բարեկամ երկրի հետ, որի մշակույթն ու պատմությունը մեծ հարստություն են»,- գրված է թերթի առաջին էջում: Պարբերականը ներկայացրել է Հայաստանի մասին ընդհանուր տեղեկատվություն, մի քանի նախադասությամբ …
կարդալ ավելինՆախուտեստը դնում են սեղանի տարբեր տեղերում։ Յուրաքանչյուր ափսեի աջ կողմում դնում են գդալն ու դանակը (շեղբը դեպի ափսեի կողմը), ձախ կողմում` պատառաքաղը։ Գդալներն ու պատառաքաղները պետք է դրվեն գոգերը դեպի վեր։ Վատ չի լինի, եթե ձկնեղենի համար առանձին պատառաքաղ ու դանակ դնեք (եթե այդպիսիք մատուցվելու են)։ Եռանկյունաձեւ կամ թասակաձեւ ծալված անձեռոցիկները դրվում են նախուտեստի ափսեի …
կարդալ ավելինՍեղանը պատրաստելիս առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել, որպեսզի սփռոցը, սեղանի սպասքը լինեն շատ մաքուր։ Նախ եւ առաջ սեղանի վրա փռում են լավ արդուկած սփռոց. միջին ծալքը պետք է անցնի սեղանի կենտրոնով։ Հյուրերի լավ ընդունելությունն ամենեւին պայմանավորված չէ արտակարգ ուտեստեղենով։ Բայց այն, ինչ կա, պետք է լինի գեղեցիկ ձեւավորած եւ ախորժաբեր։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամի եւ …
կարդալ ավելինԱնհամատեղելի են մեխակները, նարգիզը, վարդը, խաշխաշը, հովտաշուշանը։ Վարդի հիասքանչ բույրը շատ վատ է ազդում մեխակների վրա։ Ծաղիկները չի կարելի դնել մրգերի կողքին, որովհետեւ շուտ են թառամում։ Իհարկե, կան ծաղիկներ, որոնք բարերար ազդեցություն են ունենում միմյանց վրա, օրինակ` վարդակակաչը եւ նոճին, վարդը եւ շուշանը, իսկ հասմիկն ուժեղացնում է հովտաշուշանի բույրը։ Թաղարի հողը կարելի է երկար ժամանակ …
կարդալ ավելինԱյն ծաղիկները, որոնց ցողունները տերեւ չունեն, օրինակ` գեորգինները, կտրվածքը ջրի տակ մատով փակում են եւ այդպես տեղափոխում ծաղկամանի մեջ։ Շատ կարեւոր է իմանալ նաեւ ծաղիկների համատեղելիությունը։ Որոշ ծաղիկների արտազատած նյութերը թունավոր են մյուսի համար։ Միեւնույն սենյակում վարդը եւ հափրուկը շուտ են թառամում։ Նարգիզը չի հանդուրժում անմոռուկին։ Հովտաշուշանը փչացնում է բոլոր գարնանային ծաղիկները։ Մեխակը եւ հասպիսը, …
կարդալ ավելինԾաղիկներ նվիրելիս պետք է իմանալ, թե ում ի՞նչ նվիրել եւ ինչպե՞ս։ Երիտասարդ աղջիկներին կարելի է նվիրել բազմերանգ եւ ոչ թանկարժեք ծաղիկներից կազմված ծաղկեփունջ, նախընտրելի է կոկոն կամ կիսափակված վիճակում։ Սիրելի կնոջը կամ աղջկան նվիրում են ալ կարմիր վարդեր։ Եթե նա որոշ ժամանակով մեկնում է, ապա` անմոռուկներ։ Տարեց կանանց վառ գույնի ծաղիկներ չեն նվիրում։ Նախընտրելի են …
կարդալ ավելինԾաղիկների վրա վնասակար ազդեցություն են թողնում միջանցիկ քամիները եւ արեւի ճառագայթները։ Գրեթե բոլոր ծաղիկների ջուրը պետք է ամեն օր փոխել, ցողունները լվանալ հոսող ջրի տակ եւ նորից կարճացնել մոտ 2 սմ։ Ծաղկամանը նույնպես անպայման պետք է լվանալ։ Գիշերը ծաղիկները խորհուրդ է տրվում լցնել ջրով լցված լողարանի կամ դույլի մեջ եւ ծածկել թղթով։ Շատ օգտակար է …
կարդալ ավելինԿան խավարասերների դեմ պայքարելու ավելի պարզ միջոցներ, որոնք անվնաս են մարդու առողջության համար, օրինակ` բորաթթուն եւ բորակը։ Ահա դրանցով պատրաստվող մի քանի բաղադրատոմսեր. բորակը խառնել շաքարի եւ օսլայի հետ` 3։1։1 հարաբերությամբ կամ բորակը, սիսեռի ալյուրը եւ օսլան` 2։1։1 հարաբերությամբ։ Կարելի է ձուն խաշել, դեղնուցը տրորել, խառնել 1 ճաշի գդալ եփած մանրաձավարի հետ կամ 1 ճաշի …
կարդալ ավելին