Առաջին օգնություն

21/10/2006

Առաջին օգնությունը քթի արնահոսության դեպքում հիվանդի ճակատին սառը թրջոցներ դնելն է։ Որոշ դեպքերում քթի արյունահոսությունը կարելի է դադարեցնել մատներով քիթը սեղմելով, եթե դա էլ չի օգնում, պետք է դնել բամբակ կամ թանզիֆից տամպոն` թրջած ջրածնի պերօքսիդի լուծույթով կամ աղաջրով։

Թեթեւ, ոչ շատ խորը այրվածքները կարելի է բուժել հետեւյալ դեղաբույսերով։ Կարելի է փիփերթի եփուկը օրը երկու-երեք անգամ թրջոցների ձեւով դնել այրվածքների վրա։ Շատ օգտակար է նաեւ սերկեւիլը, որը պետք է լավ տրորել, ճզմել եւ օրը 1-3 անգամ քսել այրվածքի վրա։ Կարելի է նաեւ 20 գ արեւքուրիկի ծաղիկների վրա լցնել 200 գ արեւածաղկի յուղ, պահել 14 օր եւ քսել այրվածքին։