Հոկտեմբերի 29-ին Կիեւում ավարտվեց «Միսս Եվրոպա-2006» մրցույթը: Եվրոպայի գեղեցկուհի ճանաչվեց 19-ամյա ֆրանսուհի Ալեքսանդրա Ռոզենֆելդը: Ֆրանսուհին արժանացավ 350.000 եվրո արժողությամբ թագի, երկու շաբաթով Մերիբել կուրորտի ուղեւորատոմսի, «Chopard» ֆիրմայի վզնոցի, 50.000 եվրո դրամական պարգեւի եւ Ռոբերտո Կավալլիից երեկոյան զգեստի: «Վիցե-Միսս Եվրոպա-2006» դարձավ ուկրաինուհի Ալյոնա Ավրամենկոն: