Ծաղիկներ

14/09/2006

Անհամատեղելի են մեխակները, նարգիզը, վարդը, խաշխաշը, հովտաշուշանը։ Վարդի հիասքանչ բույրը շատ վատ է ազդում մեխակների վրա։

Ծաղիկները չի կարելի դնել մրգերի կողքին, որովհետեւ շուտ են թառամում։

Իհարկե, կան ծաղիկներ, որոնք բարերար ազդեցություն են ունենում միմյանց վրա, օրինակ` վարդակակաչը եւ նոճին, վարդը եւ շուշանը, իսկ հասմիկն ուժեղացնում է հովտաշուշանի բույրը։

Թաղարի հողը կարելի է երկար ժամանակ խոնավ պահել, եթե բամբակյա պատրույգի մի ծայրը դնեք ծաղկամանի հողի մեջ, իսկ մյուսը` ջրով լցված ամանի։