Ծաղիկներ

10/09/2006

Այն ծաղիկները, որոնց ցողունները տերեւ չունեն, օրինակ` գեորգինները, կտրվածքը ջրի տակ մատով փակում են եւ այդպես տեղափոխում ծաղկամանի մեջ։

Շատ կարեւոր է իմանալ նաեւ ծաղիկների համատեղելիությունը։ Որոշ ծաղիկների արտազատած նյութերը թունավոր են մյուսի համար։

Միեւնույն սենյակում վարդը եւ հափրուկը շուտ են թառամում։ Նարգիզը չի հանդուրժում անմոռուկին։ Հովտաշուշանը փչացնում է բոլոր գարնանային ծաղիկները։ Մեխակը եւ հասպիսը, վարդը եւ շուշանը միմյանց հարեւանությամբ ապրում են ավելի երկար, քան առանձին-առանձին։