Ձկան, խեցգետնի, ծովախեցգետնի, ոստրեի, ձվի, հորթի մսի եւ թռչնեղենի հետ մատուցվում են սպիտակ կամ բաց վարդագույն գինիներ։
Խաշած տավարի մսի, խոզի խորովածի, տապակած թռչնի եւ որսամսի հետ մատուցում են կարմիր թունդ գինիների տարբեր տեսակներ։
Սպիտակ եւ բաց գույնի գինիները մատուցում են սառը վիճակում, իսկ կարմիր գինիները` սենյակային ջերմաստիճանի։
Բոլոր տեսակի գինիները մատուցվում են նախապես խցանահանված շշերով։ Շամպայն գինիները պետք է մատուցել սառը վիճակում։ Վերջինս բացվում է սեղանի մոտ եւ անմիջապես լցվում գավաթները։ Այն մատուցվում է ճաշի կամ ընթրիքի վերջում` աղանդերի հետ։