Եթե դուք հյուր եք ընդունում

29/09/2006

Սեղանը պատրաստելիս առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել, որպեսզի սփռոցը, սեղանի սպասքը լինեն շատ մաքուր։

Նախ եւ առաջ սեղանի վրա փռում են լավ արդուկած սփռոց. միջին ծալքը պետք է անցնի սեղանի կենտրոնով։

Հյուրերի լավ ընդունելությունն ամենեւին պայմանավորված չէ արտակարգ ուտեստեղենով։ Բայց այն, ինչ կա, պետք է լինի գեղեցիկ ձեւավորած եւ ախորժաբեր։

Ընտանիքի յուրաքանչյուր անդամի եւ հյուրի համար դնում են մեկ ճաշի ափսե, իսկ նրա վրա` նախուտեստի ափսե։ Ձախից դնում են եւս մի փոքրիկ ափսե` հացի համար։