ժամանց

Քարտուղարի (քարտուղարուհու) էթիկան

15.03.2007

Քարտուղարությունը որեւէ կազմակերպության մեջ շատ կարեւոր բաժին է: Վերաձեւակերպելով հայտնի՝ «Թատրոնը սկսվում է կախիչից» ասույթը, կարող ենք ասել, որ կազմակերպությունը սկսվում է քարտուղարությունից: Քարտուղարության աշխատակիցները պատասխանում են հեռախոսազանգերին, ընդունում եւ ուղարկում են ֆաքս, ձեւակերպում են տարբեր փաստաթղթեր, ակտիվորեն մասնակցում են այցելուների ընդունելության կազմակերպմանը, նրանցից դիմումներ եւ փաստաթղթեր են ընդունում, եւ այլն: Արհեստավարժ քարտուղարուհին պետք է …

կարդալ ավելին

Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար

14.03.2007

– Չինական կիտրոնաթուփ. պտուղներն օգտագործվում են որպես ուժերը վերականգնող եւ օրգանիզմի տոնուսը բարձրացնող միջոց։ Այս բույսի խթանող ազդեցությունն ուժեղ է արտահայտվում հատկապես լարված մտավոր աշխատանքի ժամանակ։ Չինական կիտրոնաթփի ոգեթուրմը պատրաստվում է 96 աստիճանի սպիրտով։ Սովորաբար օգտագործվում է դեղատնային պատրաստուկը։ Խմել օրական երկու անգամ՝ 20-30 կաթիլ, քաղցած ժամանակ կամ ուտելուց 3-4 ժամ անց։ – Հյուծվածության դեպքում. …

կարդալ ավելին

Քըրքորյանի կարողությունը հասել Է 15 միլիարդի

13.03.2007

Ամերիկաբնակ հայազգի մեծահարուստ Քըրք Քըրքորյանը, որի կարողությունը 2006թ. կազմում էր 8,7 միլիարդ դոլար, այժմ ունի 15 միլիարդ: 89-ամյա մեծահարուստը «Ֆորբս» հանդեսի` երեկ հրապարակած աշխարհի միլիարդատերերի ցուցակում զբաղեցնում է 31-րդ տեղը, մինչդեռ անցած տարի 53-րդն էր: Վերջին տարում Քըրքորյանը վաճառեց աշխարհի ամենամեծ ավտոընկերության՝ «Ջեներալ Մոթորսի» բաժնետոմսերի իրեն պատկանող մոտ 10 տոկոսը: «Ֆորբսի» վկայությամբ՝ Քըրք Քըրքորյանի «MGM …

կարդալ ավելին

Կուստուրիցայի հեղինակային հյութերը

13.03.2007

Հանրահայտ սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան, ով հայտնի է իր «Անդերգրաունդ», «Սեւ կատու, սպիտակ կատու», «Կյանքը հիասքանչ է» ֆիլմերով, որոշել է մրգային եւ հատապտղային հյութերի սեփական գործարան բացել։ Հյութերի յուրաքանչյուր տեսակը կրելու է որեւէ պատմական գործչի կամ հայտնի մարդու անուն։ Շուտով խանութներում կհայտնվեն Չե Գեւարայի դիմանկարով մորու հյութերը, Ֆիդել Կաստրոյի դիմանկարով ելակի հյութերը, իսկ այդ գաղափարի …

կարդալ ավելին

Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար

13.03.2007

– Դաղձի թուրմի, կիտրոնի հյութի եւ մեկ թեյի գդալ մեղրի խառնուրդից պատրաստած ըմպելիքի ամենօրյա առավոտյան օգտագործումը կերկարացնի ձեր երիտասարդությունը, կազատի ձեզ ենթաստամոքսային գեղձի եւ լեղապարկի խնդիրներից՝ կանխելով քարերի գոյացությունը։ – Ձմռանն օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով օգտագործեք կիտրոնայուղ. կիտրոնը 1-2 րոպե պահել եռջրի մեջ, ապա կեղեւի հետ միասին մսաղացով աղալ, ավելացնել 100 գ սերուցքային կարագ, 1-2 …

կարդալ ավելին

Հեռախոսային գործնական բնույթի էթիկետը

10.03.2007

Հեռախոսային խոսակցությունը թույլ է տալիս կրճատել ընթացիկ հարցերի քննարկումն ու լուծումը` խնայելով ոչ միայն ժամանակ, այլեւ գումարներ, որ ծախսվելու էին այլ երկիր կամ այլ քաղաք գնալու վրա: Սակայն գործնական հեռախոսային զրույցը որոշակի կանոններ է պարտադրում: 1. Աշխատակիցը պարտավոր է լսափողը վերցնել առաջին կամ երկրորդ զանգից հետո, քանի որ հակառակ դեպքում զանգահարողը կարող է տպավորություն ստանալ, …

կարդալ ավելին

Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար

10.03.2007

1. Վերցնել հավասար քանակությամբ գետնամորու եւ կեռասենու տերեւներ, սրոհունդ։ Երեք ճաշի գդալ խառնուրդին ավելացնել երեք բաժակ եռջուր։ Թրմել թերմոսում ողջ գիշեր։ Առավոտյան քամել, ընդունել օրական երեք անգամ՝ 100-ական գրամ՝ ուտելուց 30 րոպե առաջ։ 2. Վերցնել հավասար քանակությամբ գետնամորու տերեւներ, անանուխ, մասուր։ Երեք ճաշի գդալ հումքին՝ երեք ճաժակ եռջուր։ Թրմել թերմոսում ողջ գիշեր։ Առավոտյան քամել, ընդունել …

կարդալ ավելին

Սալոր

03.03.2007

Բաղադրությունը: Ջուր` 81-83%, շաքարներ` 3,4-3,6%, ածխաջրեր` 4,4%, թթուներ` 1,5%, ազոտային նյութեր` 0,5%, բջջաթաղանթ` 5%, մոխրացող մնացորդ` 0.5-0.6 %: Պարունակում է նաեւ միկրո, մակրոէլեմենտներ, 0.01-2.2 մգ վիտամին A, B խմբի վիտամիններ, 6-10 մգ վիտամին C, 0.63 մգ վիտամին E: Կիրառությունը: Հին Հունական բժիշկների տվյալներով` քաղցր սալորը ակտիվացնում է աղիների աշխատանքը եւ վերացնում է փորկապությունը: Սալորն օգտագործում …

կարդալ ավելին

Հուշանվերներն ու նվերները գործարար աշխարհում

03.03.2007

Գործարար աշխարհում հաճախ է առիթ լինում նվերներ կամ հուշանվերներ ընդունել կամ տալ: Դրանք նպաստում են գործընկերների հետ գործնական հարաբերությունների լավացմանը, ցույց են տալիս ձեր բարեհաճ վերաբերմունքը նրանց նկատմամբ: Հուշանվերի եւ նվերի մեջ տարբերություն կա. նվերն այն է, ինչ դուք նվիրում եք, իսկ հուշանվերի նպատակը որեւէ հանդիպման կամ իրադարձության մասին հիշեցնելն է: Նվերներ կարող են անել …

կարդալ ավելին

Ազնվամորի

03.03.2007

Բաղադրությունը: Ջուր` 70-90%, ազոտային նյութեր` 1,3-1,5%, օրգանական թթուներ` 3,5-4%, շաքարներ, եթերային յուղեր` 0,4-0,5%, 40 մգ կալցիում, 224 մգ կալիում, 37 մգ ֆոսֆոր, 1,2 մգ երկաթ, 22 մգ մագնեզիում, պղինձ, ցինկ, B խմբի վիտամիններ, 25 մգ վիտամին C, 0,58 մգ վիտամին E: Կիրառությունը: Դեռեւս հնադարից ազնվամորու ծաղիկների օղեթուրմը համարվել է օձերի եւ կարիճների դեմ հակաթույն: Բարտոլինին …

կարդալ ավելին

«Ուրացողներին» «չուրացան»

01.03.2007

Հերթական համաշխարհային շոուն ավարտվեց: Ամերիկյան կինոակադեմիան փետրվարի 25-ին 79-րդ անգամ բաժանեց իր «Օսկարները»: Ինչպես եւ ակնկալվում էր, արդեն ժամանակն էր, որ տաղանդավոր ռեժիսոր Մարտին Սկորսեզեն ոսկե արձանիկով դուրս գար Լոս Անջելեսի «Կոդակ» թատրոնից: Սակայն, «Օսկարը» բաժին հասավ ոչ միայն անձամբ Սկորսեզեին, այլեւ նրա «Ուրացողները» ֆիլմին, որն, ընդհանուր առմամբ, արժանացավ ամենաշատ` 4 մրցանակի: Արդյունքում, տուժեց ավելի …

կարդալ ավելին

Ելակ, գետնամորի

28.02.2007

Բաղադրությունը: Ջուր` 86-88%, ազոտային նյութեր` 12-18%, մոխրացող նյութեր` 0,4-0,8%, շաքարներ` 6-8%, պեկտիններ` 0,9-1,8%, օրգանական թթուներ, եթերային յուղեր, վիտամիններ, մեծ քանակությամբ երկաթ եւ այլ էլեմենտներ: Կիրառությունը: Համաձայն միջնադարյան բժիշկների` ելակը (գետնամորին) օգնում է բշտիկներին, ախորժակի բացակայությանը, ռեւմատիզմին եւ փտախտի դեմ է: Հյութը բուժում է վերքերը, դեզինտերիան, իսկ տերեւների եփուկը` անգինան, դեղնախտը: Ելակը նաեւ օգտագործում են պոդագրայի, …

կարդալ ավելին

Աղանդեր եւ խմիչքներ

28.02.2007

Աղանդերի համար սովորաբար հատուկ դանակ, պատառաքաղ եւ գդալ է դրվում: Պատառաքաղով (այն սովորաբար երկու ատամ է ունենում) ուտում են տորթը, գդալով՝ պուդինգը, պաղպաղակը, իսկ դանակն ու պատառաքաղն օգտագործվում են մրգերի համար: Խնձորը, տանձը կիսում են չորս մասի եւ հանում կորիզները: Նարինջը մաքրում են դանակի օգնությամբ, նարնջի շերտիկները կարելի է ուտել ձեռքով: Թուրինջը (գրեյպֆրուտ) ընդունված է …

կարդալ ավելին

Մոշ

28.02.2007

Բաղադրությունը: Ջուր` 83-85%, գլյուկոզա` 3-3,2%, ֆրուկտոզա` 3-3,1%, սախարոզա` 0,8-1%, օրգանական թթուներ` 0,9-1% (հիմնականում` խնձորաթթու), բջջաթաղանթ` 3,8-4%, մոխրացող նյութեր` 0,52%, վիտամին A` 0,5-0,9 մգ, 20-25 մգ C եւ B խմբի վիտամիններ, մակրո եւ միկրոէլեմենտներ: Կիրառությունը: Դիսկորիդը եւ Պլինիուսը տերեւների ու արմատների թուրմը, որը պարունակում է բավականին շատ տանին, կիրառել են ջերմությունն իջեցնելու, իսկ տերեւների եփուկը` կոկորդային …

կարդալ ավելին

Թութ

27.02.2007

Բաղադրությունը: Ջուր` 88-90%, գլյուկոզա` 8-10%, օրգանական թթուներ` 0,37-0,4%, պեկտիններ ու ճարպեր` 20-21%, չլուծվող նյութեր` 2-1,3%, մոխրացող մնացորդ` 0,5%, բազմաթիվ միկրո եւ մակրոէլեմենտներ, վիտամիններ: Սեւ թթի 1 լիտր հյութը պարունակում է 20-25 գրամ լիմոնաթթու: Սեւ թութը պարունակում է 6,32% երկաթ, իսկ սպիտակը` 3.93%: Կիրառությունը: Դեռեւս հնադարից թութը լայն կիրառություն է գտել եւ՛ որպես սննդամթերք, եւ՛ որպես …

կարդալ ավելին

Թուզ

20.02.2007

Բաղադրությունը: Ջուր` 83-85%, շաքարներ` 3,6-3,7%, ազոտային նյութեր` 0,8%, ճարպեր` 0,31-0,33%, էքստրակտային նյութեր` 12-12,5%, բջջաթաղանթ` 1,1-1,3%, մոխրային մնացորդ` 0,6-0,73%: Պարունակում է նաեւ մակրո եւ միկրոէլեմենտներ, ֆերմենտներ, B եւ C խմբի վիտամիններ: Կիրառությունը: Թուզը բուժում է փորկապությունը, ստամոքսային հիվանդությունները, բարելավում է արյան կազմը, թոքերի ու երիկամների գործունեությունը, վերացնում է երիկամային քարերը, միզամուղ է, ունի հակաբորբոքային ընդունակություն: Տերեւների …

կարդալ ավելին

Ի՞նչ եւ ինչպե՞ս ուտել

18.02.2007

Հացը վերցնում են ընդհանուր ափսեից եւ ձեռքով երկու կես անում` ամեն մեկն իր ափսեի կողքին դրված փոքրիկ ափսեի մեջ: Մի կեսը թողնում են ափսեի մեջ, մյուս կեսն ուտում` ձախ ձեռքով դրանից փոքր պատառներ կտրելով ու բերանը տանելով: Ապա նույն կերպ ուտում են մյուս կեսը: Հաճախ հացը փոքր բուլկիի տեսք ունի. այն նույնպես երկու կես են …

կարդալ ավելին

Սպանախ

18.02.2007

Բաղադրությունը: Ջուր` 90-93,3%, ազոտային նյութեր` 2,1-3,4%, ճարպեր` 0,3-0,5%, էքստրակտային նյութեր` 0,7-3,2%, բջջաթաղանթ` 0,8-1,6%, մոխրացող նյութեր` 1,6-2%, հանքային աղեր, երկաթ, վիտամիններ` A` 5 մգ, C` 50 մգ, B1` 0,20 մգ, B2` 0,06 մգ: Կիրառությունը: Դեռեւս հին Բաբելոնում սպանախը մեծ քանակությամբ օգտագործվել է որպես թոքերի եւ կոկորդի հիվանդությունները բուժող միջոց: 200 գրամ սպանախը պարունակում է այնքան կալորիա, …

կարդալ ավելին

Դարձեք միլիոնատեր

17.02.2007

Սիրելի ընթերցող. շատ շուտով լույս կտեսնի «3 Միլիոն» գունազարդ ամսագրի առաջին համարը։ Ամսագրի 52 էջերում կարող եք կարդալ. սպորտ, շոու-բիզնես, կրթություն, մշակույթ, արվեստ, հումոր, մի խոսքով, ամեն ինչ, բացի քաղաքականությունից…։ Անգամ քաղաքական գործիչները ամսագրում կլինեն քաղաքականությունից դուրս։ Եվ այս ամենի կենտրոնում կլինեն մարդիկ՝ հայտնի եւ անհայտ։ Ձեզ հետաքրքրող հարցերը եւ առաջարկությունները կարող եք ուղարկել` [email protected]

կարդալ ավելին

Ձմեռուկ

17.02.2007

Բաղադրությունը: Ջուր` 88-95%, շաքարներ` 3-10%, ազոտային նյութեր` 1-1,2%, ճարպեր` 0,1-0,15%, բջջաթաղանթ` 2-2,4%: Պարունակում է նաեւ 7-40 մգ վիտամին C, 1-1,2 մգ վիտամին A, B խմբի վիտամիններ, 14 մգ կալցիում, 64 մգ կալիում, 224 մգ մագնեզիում, 7 մգ ֆոսֆոր, 1 մգ երկաթ: Կիրառությունը: Միջնադարյան բժիշկները ձմերուկը կիրառել են տենդի դեպքում: Ռուսական ժողովրդական բժշկությունը ձմերուկի չհասունացած կորիզների …

կարդալ ավելին