ժամանց

Մազերի աճի խթանումը

11.07.2007

Մազերի աճի խթանման համար օգտագործվում են հետեւյալ դեղաբույսերը. Պատատուկ. 1 ճաշի գդալ չկտրատած տերեւները 10 րոպե եփել 1/2 լիտր ջրում։ Դրանից հետո եփուկը սառչելուն պես քամել։ Այդ եփուկում տոգորված բամբակով պետք է մեկ ամիս անընդմեջ ամեն երեկո թրջել գլխի մաշկը եւ մազերը։ Կուսարմատ սովորական. թարմ արմատները ճզմել մինչեւ հյութ ստացվելը, որը պետք է ամեն օր …

կարդալ ավելին

Մազերը եւ դեղաբույսերի օգտագործումը

10.07.2007

Մազերի բնական գույնը եւ փայլը պահպանելու համար անհրաժեշտ է ամեն անգամ լվանալուց հետո, եթե դրանք բաց գույնի են, ցայել երիցուկի եփուկով (2 թեյի գդալ երիցուկը 1 լիտր ջրով 5 րոպե եփեք)։ Մուգ մազերը պետք է ցայել թեյի եփուկով (2 ճաշի գդալ թեյը 1 լիտր ջրով 5 րոպե եփեք)։ Ճարպոտ մազեր Ճարպոտ մազը կոսմետիկական տհաճ թերություն …

կարդալ ավելին

Դիմակներ կախված, թառամած անմաքուր մաշկի դեպքում (տոնուսը բարձրացնող, մաքրող դիմակներ)

04.07.2007

Մրգային (վիտամինացված) դիմակներ։ 1 ճաշի գդալ վարսակի ալյուրին ավելացնել 1 պոմիդորի հյութ (1 դեղձի, 1/ 2 կիտրոնի, 1 նարնջի կամ 1 ճաշի գդալ վարունգի հյութ, բայց խիտ թանզիֆով քամած) եւ հում կաթ՝ մինչեւ խյուս ստանալը։ Քսեք դեմքին եւ պարանոցին, թողեք 20-30 րոպե, որից հետո սառը ջրով լվացվեք։ Սպիտակուցային դիմակներ։ Օգտագործվում է այն դեպքերում, երբ անհրաժեշտ …

կարդալ ավելին

Դեմքի չոր մաշկ

01.07.2007

Դեղաբույսերի դիմակների եւ լոսյոնների օգտագործումը բարձրացնում է տոնուսը, թարմացնում չոր մաշկը, վերացնում թեփոտությունը։ Դեղաբույսերից դիմակներ 1. Հավասար չափերով խառնեք մանր կտրատած մեղվախոտի, անանուխի, ուրցի, փիփերթի եւ տատրակի տերեւները։ Վերցրեք 4 ճաշի գդալ այդ խառնուրդից, ավելացրեք 2 թեյի գդալ վուշի ալյուր եւ խառնուրդը թրջեք 1 բաժակ եռացրած ջրով։ Ապա լավ խառնեք եւ տաք վիճակում քսեք ու …

կարդալ ավելին

Դեղաբույսերից դիմակներ դեմքի ճարպոտ մաշկի համար

29.06.2007

1. Հավասար մասերով խառնեք երիցուկը, լորու ծաղիկը, օշինդրի ծաղիկները։ Այդ խառնուրդից 1 ճաշի գդալ լցրեք 1 բաժակ տաք ջրի մեջ եւ 10 րոպե լավ եփեք։ Թեթեւակի սառչելուց հետո խառնուրդը քամեք։ Դեռեւս տաք եփուկին ավելացրեք 1/2 թեյի գդալ մեղր եւ վարսակի ալյուր՝ խյուս ստանալու համար։ Դիմակը քսեք տաք վիճակում եւ պահեք 20-30 րոպե, որից հետո դեմքը …

կարդալ ավելին

Խորհուրդներ

26.06.2007

ԱՉՔԵՐԻ ՇՈՒՐՋ ՄԱՇԿԸ ՄԱՐԶԱՆՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ։ Դա ամրացնում է մաշկն եւ ուժեղացնում արյան շրջանառությունը։ Գլուխը պահեք բարձր, հարմար դիրքով։ Նախ եւ առաջ աչքերը բարձրացրեք վեր, հետո դանդաղ, անընդհատ վեր նայելով՝ աջ։ Այնուհետեւ առաջ նայելով՝ հայացքը շրջեք աջ եւ ձախ (մինչեւ վերջ)։ Եվ, որպես եզրափակում, աջ եւ ձախ՝ ցած։ Վարժությունը կատարեք այնպես, որ աչքի մկանները լարվեն։ …

կարդալ ավելին

Կնճիռներ…

24.06.2007

Կնճիռների՝ ժամանակից շուտ առաջանալը պետք է եւ կարելի է կանխել։ Պետք է սկսել այն ժամանակ, երբ դրանք դեռ չեն երեւում, թեեւ, երբ էլ սկսեք, ուշ չէ։ Խնամված մաշկը, նույնիսկ կնճռոտ, ավելի գրավիչ ու հաճելի է, քան չխնամվածը։ Կարեւոր է ոչ միայն քսուքի ընտրությունը։ Առավել կարեւոր է, թե որքան հետեւողական կլինեք։ Բայց միեւնույն քսուքները եւ դիմակները …

կարդալ ավելին

Թեյն ավելին է, քան ըմպելիքը

17.06.2007

Չինացիները կարծում են, որ ամեն օր յոթ բաժակ թեյ խմելով, երկարացնում ենք մեր կյանքը։ Թեյը մաքրում է օրգանիզմը եւ ի վիճակի է պահպանել օպտիմալ քաշը։ Բայց օգտակար հատկանիշներով օժտված է միայն թարմ պատրաստված թեյը, որի պատրաստելուց հետո 20 րոպեից ավելի չի անցել։ Պատահական չէ, որ Արեւելքում ասում են. «Թարմ թեյը նման է բալասանի, իսկ գիշերը …

կարդալ ավելին

Վիտամին իրանի համար

15.06.2007

Անանասն իր մեջ պարունակում է բրոմելին ֆերմենտը, որն ակտիվացնում է ստամոքսահյութի արտադրությունը, նյութափոխանակությունը եւ ճարպերի մարսումն օրգանիզմի կողմից։ Եթե քաղցած եք, մի կտոր բրոմելին պարունակող անանաս կերեք։ Քաղցր քուն եք մտնում ու… նիհարում։ Քունը ոչ միայն դրական ազդեցություն է ունենում արտաքին տեսքի վրա, այլեւ օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ։ Մինչ դուք երազներ եք տեսնում, …

կարդալ ավելին

Մեղր

13.06.2007

Մարդու օրգանիզմի համար ավելի օգտակար բնամթերք, քան մեղրն է՝ հնարավոր չէ գտնել։ Այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, միկրո եւ մակրոտարրեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի կենսագործունեության համար։ Մեղր պարունակող կոսմետիկական միջոցները հարթեցնող հատկություն ունեն, սնուցում եւ ավելի էլաստիկ են դարձնում մաշկը։ Խորհուրդ. թեեւ մեղրը հրաշալի հատկություններ ունի, պետք չէ օգտագործել բոլոր կոմետիկական միջոցները, որոնք պարունակում …

կարդալ ավելին

Կիտրոնի դիմակ

10.06.2007

Կիտրոնը շատ օգտակար է օգտագործել ինչպես ուտելու, այնպես էլ կոսմետիկական դիմակներ պատրաստելու համար։ Այն սպիտակեցնում եւ հարթեցնում է մաշկը։ Կիտրոնի մի քանի կաթիլը խառնելով քերած ծովաբողկի եւ թթվասերի հետ (նույն չափերով), կստանաք հրաշալի սպիտակեցնող կոսմետիկական դիմակ։ Քսել դեմքին եւ պահել 10-15 րոպե։ Նաեւ կարելի է ավելացնել կիտրոնի կաթիլները սովորական կրեմին. հաստ շերտով քսել դեմքին եւ …

կարդալ ավելին

Քայլքը՝ սննդակարգի փոխարեն

30.05.2007

Արտաքինին հետեւելու ավելի պարզ մեթոդ, քան քայլքն է, չկա։ Իդեալական տեւողությունը 45 րոպե է։ Փորձեք այդ ընթացքում անցնել մոտ 3 կմ։ Այդպիսի տեմպը լավացնում է թթվածնային փոխանակությունը եւ օգնում ծախսել մոտավորապես 300 կկալ։ Եթե զբոսանքի վերջում շնչառության եւ զարկերակի արագացում եք նկատում, նշանակում է, ամեն ինչ կարգին է։ Եթե այդպես չէ, ապա արագացրեք տեմպը կամ …

կարդալ ավելին

Սառնարանը լցնելով, չափը մի անցեք

30.05.2007

Նախապես մտածեք, թե հատկապես որ մթերքները, ուտեստները եւ ըմպելիքներն են տոնական օրերին լինելու ձեր սեղանին։ Կարագը եւ պանիրը ոչ մի դեպքում չի կարելի պահել մրգերի, բանջարեղենի, ձկնեղենի եւ յուրահատուկ հոտ ունեցող այլ մթերքների հետ։ Տորթերի ու սպիտակուցային կրեմներով թխվածքների պահպանման ժամկետը 72 ժամ է, իսկ սերուցքային կրեմով թխվածքներինը՝ 36 ժամ։ Միսը, հավը իրենց նախնական թարմությունը …

կարդալ ավելին

Առողջարար, առույգացնող ու գեղեցկացնող թեյը

30.05.2007

Թեյի մասնագիտացված խանութներում կարելի է թեյի բազմաթիվ տեսակներ գտնել։ Իսկ ինչպե՞ս ընտրություն կատարել։ ԼԱՊԱՉՈ – Դառը-թթու համով ըմպելիք է։ Ինկերը լապաչոն անվանել են կյանքի ծառ եւ նրա արմատով բուժել աղիքային բորբոքումներից մինչեւ չարորակ ուռուցքներ։ Եթե օրական 4-5 բաժակ լապաչո խմեք, ապա հաջորդ առավոտյան մաշկն ավելի ձիգ կդառնա։ Պատրաստման եղանակը. եռացնում են 1 լ ջուր, հետո …

կարդալ ավելին

Ճիշտ ինտերյեր

17.05.2007

Եթե կահույքի ճիշտ ընտրություն կատարեք, նույնիսկ ոչ մեծ սենյակները կարելի է շատ հարմարավետ դարձնել։ Օրինակ, հայելիներով պահարանազարդասեղանը լավ կտեղավորվի անկյունում, ուր շատ տեղ չի գրավի, իսկ հայելիները տեսողական կերպով կմեծացնեն սենյակը։ Հարմարավետ են խորանարդաձեւ լրագրային սեղանները, ծալովի աթոռները եւ այլն։ Ահա սենյակը չծանրաբեռնող դեկորատիվ կահույքի տարր՝ բաց գրադարակներով թեթեւ պահարան, որը հարմար է ոչ մեծ …

կարդալ ավելին

Խորհուրդներ

15.05.2007

Մեղրով դիմակ Այս դիմակը խթանող ու մեղմացնող ազդեցություն ունի մաշկի վրա։ Խորհուրդ է տրվում նորմալ եւ չոր մաշկի հիգիենիկ խնամքի համար, թեփոտման, ինչպես նաեւ՝ թորշոմելու դեմ։ 1 ճ/գ մեղրը լուծել մեկ ճ/գ տաք կաթի, թթվասերի, սերուցքի, կաթնաշոռի կամ տաք, թարմ պատրաստված թեյի մեջ։ Ստացված զանգվածը քսել մաքուր մաշկին եւ թողնել 15 րոպե։ Դիմակը հանում են …

կարդալ ավելին

Վիսկի

13.05.2007

Վիսկին տարբերվում է առաջին հերթին պատրաստման վայրով։ Շոտլանդական վիսկին երկու հիմնական տեսակի է լինում՝ մաքուր եւ խառնված, որը պատրաստվում է վիսկիի տարբեր տեսակների խառնուրդով։ Իռլանդական վիսկին ավելի փափուկ է եւ մի քիչ քաղցր, քան շոտլանդականը։ Մաքուր վիսկի։ Երկար ժամանակ պահված, հումքի մեկ տեսակից պատրաստված վիսկին ազնիվ խմիչք է համարվում։ Այն կարելի է ցանկացած կոնյակի հավասար …

կարդալ ավելին

Օգտակար խորհուրդներ

09.05.2007

5 րոպե՝ ուժերը վերականգնելու համար Նստե՛ք ծալապատիկ, մեջքն ուղղե՛ք, ձախ ոտքը ծալեք եւ դրեք աջի վրա, ափերն ուժգին սեղմեք։ Հանգիստ շնչեք ու արտաշնչեք։ Փակեք աչքերը եւ պատկերացրեք, թե գտնվում եք բնության մի գողտրիկ անկյունում։ Այս ձեւով կարգավորվում է շնչառությունը։ Կքանստեք, մեջքն ուղիղ պահեք, ձեռքերը ձիգ եւ ուղիղ ձեւով դրեք ծնկներին։ Շնչեք խորն ու համաչափ եւ …

կարդալ ավելին

Սրճային գաղտնիքներ

06.05.2007

Բովելիս խուսափեք այրելուց։ Դա արոմատիկ նյութերի վերացման պատճառ է դառնում։ Սուրճն անհրաժեշտ է պահել փակ բերանով ապակյա կամ թիթեղյա տարայում։ Սուրճ պատրաստելիս թարմ ջուր օգտագործեք։ Այդ նպատակով նախապես եռացրած ջուրը պետք չէ օգտագործել։ Սրճեփը նախապես ողողեք տաք ջրով։ Պատրաստ սուրճով լի սրճեփի մեջ կես թեյի գդալ ջուր ավելացրեք, եւ մրուրն անմիջապես կիջնի սրճեփի հատակը։ Եփելուց …

կարդալ ավելին

Օծանելիքի գաղտնիքներ

04.05.2007

Օծանելիքի հոտն ամենաերկարը պահպանվում է մաքուր մազերի մեջ։ Հոտը մշտապես շարժվում է ներքեւից վերեւ. եթե օծանելիքը միայն ականջների ետեւը քսեք, այն արագորեն կվերանա։ Օծանելիքը կարող եք թարմացնել 3-4 ժամը մեկ։ Յուրաքանչյուր մարդու համար գոյություն ունի հասանելիության սեփական շառավիղը. այն հավասար է պարզած ձեռքի երկարությանը։ Շրջապատողները չպետք է հոտը զգան այդ սահմաններից դուրս։ Որքան էլ զարմանալի …

կարդալ ավելին