Վիսկին տարբերվում է առաջին հերթին պատրաստման վայրով։ Շոտլանդական վիսկին երկու հիմնական տեսակի է լինում՝ մաքուր եւ խառնված, որը պատրաստվում է վիսկիի տարբեր տեսակների խառնուրդով։ Իռլանդական վիսկին ավելի փափուկ է եւ մի քիչ քաղցր, քան շոտլանդականը։
Մաքուր վիսկի։ Երկար ժամանակ պահված, հումքի մեկ տեսակից պատրաստված վիսկին ազնիվ խմիչք է համարվում։ Այն կարելի է ցանկացած կոնյակի հավասար համարել։ Վիսկին մատուցում են փոքրիկ, բարձր բաժակներով, սենյակային ջերմաստիճանի։ Մատուցում են խմելու ջրի հետ միասին։ Ազնիվ շոտլանդական վիսկին երբեք սառույցով չեն մատուցում եւ չեն խմում սոդայաջրով։
Խառնած վիսկի։ Ավելի թեթեւ եւ չեզոք համ ունի։
Ամերիկյան վիսկի։ ԱՄՆ-ում պատրաստվում են վիսկիի տարբեր տեսակներ։ Ամենահայտնին է Բուրբոն-վիսկին՝ Կենտուկիից։ Այն ավելի մուգ է շոտլանդականից։ Հայտնի են նաեւ Թենեսի-վիսկին եւ Ռայ-վիսկին, որը ստացվում է ԱՄՆ-ի հյուսիսային նահանգներից ու Կանադայից։
Կանադական վիսկի։ Ավելի թեթեւ ու չեզոք խմիչք է։
Գարեջուր
Այս փրփրուն հեղուկը շատ օգտակար է. հարուստ է ֆոսֆորով, նատրիումով, կալիումով եւ B վիտամինների համալիրով։
Այս ամենը նպաստում է մազերի, եղունգների ամրացմանը, ինչպես նաեւ բարերար է կերակուրը մարսելուն, օգտակար է երիկամների եւ միգրենի բուժման համար։
Գարեջուրը խմում են սառը վիճակում եւ չեն խառնում այլ ըմպելիքների հետ։