Բովելիս խուսափեք այրելուց։ Դա արոմատիկ նյութերի վերացման պատճառ է դառնում։ Սուրճն անհրաժեշտ է պահել փակ բերանով ապակյա կամ թիթեղյա տարայում։ Սուրճ պատրաստելիս թարմ ջուր օգտագործեք։ Այդ նպատակով նախապես եռացրած ջուրը պետք չէ օգտագործել։ Սրճեփը նախապես ողողեք տաք ջրով։
Պատրաստ սուրճով լի սրճեփի մեջ կես թեյի գդալ ջուր ավելացրեք, եւ մրուրն անմիջապես կիջնի սրճեփի հատակը։
Եփելուց հետո սրճեփի մեջ ավելացված մի քանի հատիկ աղը կուժեղացնի համը։ Սուրճը պատրաստեք այն հաշվարկով, որ պատրաստելուց 5 րոպե հետո այն արդեն մատուցվի։ Կրկնակի տաքացումը կփոխի սուրճի իսկական համը։
Որտե՞ղ ավելի շատ կոֆեին կա
Սուրճը կոֆեինի պարունակությամբ ռեկորդակիր է, բայց թեյը, շոկոլադը եւ որոշ ցավազրկող միջոցներ նույնպես կոֆեին են պարունակում։ Ըստ միլիգրամների, պատկերն այսպիսին է.
Աղացած սուրճ – 115
Լուծվող սուրճ – 65
Թեյ – 40
Կոլա – 18
Կակաո – 4
Շոկոլադե ըմպելիք – 3
Մուգ շոկոլադ – 80
Կաթնային շոկոլադ – 20
Երկու ցավազրկող հաբ – 60։
Ինչպես թողնել ծխելը
Ենթադրենք, թե դուք թողել եք ծխելը վերջնականապես եւ հետդարձի ճանապարհ չկա։ Թողնում եք ծխելը եւ վերջ։ Ձեզ մնում է միայն.
Օր նշանակել, թե երբ պետք է տեղի ունենա այդ իրադարձությունը։ Թող դա լինի Նոր տարի, ձեր ծննդյան օրը կամ այլ առիթ։
Վատ չէր լինի, եթե ձեր կողքին լիներ ինչ-որ մեկը, որը կաջակցեր ձեզ այդ ձեռնարկման ընթացքում։
Սկսեք ծխել այն ծխախոտը, որը երբեք չեք սիրել, փորձեք աստիճանաբար պակասեցնել գլանակների քանակը, ծխեք մինչեւ գլանակի կեսը։ Ամեն օր կես ժամ ուշ սկսեք ծխել, քան նախորդ օրը։
Երբ ծխելու անհագ ցանկություն զգաք, անմիջապես մի ծխեք։
Ծխախոտի նոր տուփը գնեք միայն այն ժամանակ, երբ հինը վերջացել է, ձեզ հետ ծխախոտ մի վերցրեք ու գործընկերներից մի խնդրեք։