Նախապես մտածեք, թե հատկապես որ մթերքները, ուտեստները եւ ըմպելիքներն են տոնական օրերին լինելու ձեր սեղանին։ Կարագը եւ պանիրը ոչ մի դեպքում չի կարելի պահել մրգերի, բանջարեղենի, ձկնեղենի եւ յուրահատուկ հոտ ունեցող այլ մթերքների հետ։
Տորթերի ու սպիտակուցային կրեմներով թխվածքների պահպանման ժամկետը 72 ժամ է, իսկ սերուցքային կրեմով թխվածքներինը՝ 36 ժամ։ Միսը, հավը իրենց նախնական թարմությունը չեն կորցնի 3 օրվա ընթացքում։ Հում ծխեցված խոզապուխտը եւ նմանատիպ մյուս մթերքները կարող են դիմանալ 15 օր։ Սառը ծխեցված ձուկը երկար մի պահեք, բայց այն 7 օր ավելի է դիմանում, քան տաք ծխեցվածը (10 օր)։ Թառափի ձկնկիթը (պաստերացված) պահպանվում է ութ ամիս, իսկ սաղմոնազգիներինը՝ 12 ամիս։ Պանիրը նույնպես կարելի է երկար պահել (2-3 ամիս), իսկ կարագը 10-20 օրից ավելի չարժե պահել։
Հիշեք, եթե միսը, հավը, ձուկը կամ կարագը պահեք սառցախցիկում -6-ից -18 աստիճանում, սահմանված պահպանման ժամկետները զգալիորեն կավելանան։