Դեղաբույսերից դիմակներ դեմքի ճարպոտ մաշկի համար

29/06/2007

1. Հավասար մասերով խառնեք երիցուկը, լորու ծաղիկը, օշինդրի ծաղիկները։ Այդ խառնուրդից 1 ճաշի գդալ լցրեք 1 բաժակ տաք ջրի մեջ եւ 10 րոպե լավ եփեք։ Թեթեւակի սառչելուց հետո խառնուրդը քամեք։ Դեռեւս տաք եփուկին ավելացրեք 1/2 թեյի գդալ մեղր եւ վարսակի ալյուր՝ խյուս ստանալու համար։ Դիմակը քսեք տաք վիճակում եւ պահեք 20-30 րոպե, որից հետո դեմքը լվացեք տաք ջրով։ Վերջում պրոցեդուրան ավարտեք սառը ջրով ցայելով դեմքը։

2. 1 թեյի գդալ վարսակի ալյուրը, 2 թեյի գդալ վուշի ալյուրը եւ 2 թեյի գդալ երիցուկի ծաղիկները խառնեք եւ թրջեք այդ նույն քանակությամբ եռացրած ջրով։ Զանգվածը քսեք տաք վիճակում, վրան դրեք աչքերի եւ քթի համար անցքեր արած մագաղաթե թուղթ եւ դեմքը ծածկեք խավավոր սրբիչով, քթի համար անցք թողնելով։ Դիմակը պահեք 20 րոպե, որից հետո դեմքը լվացեք տաք եւ ցայեք սառը ջով։

3. Մեկ ճաշի գդալ նշի թեփը եռացրած ջրով թրջեք։ Խյուսը տաք վիճակում քսեք դեմքին եւ պահեք 15 րոպե, որից հետո դեմքը լվացեք։