Դեղաբույսերի դիմակների եւ լոսյոնների օգտագործումը բարձրացնում է տոնուսը, թարմացնում չոր մաշկը, վերացնում թեփոտությունը։
Դեղաբույսերից դիմակներ
1. Հավասար չափերով խառնեք մանր կտրատած մեղվախոտի, անանուխի, ուրցի, փիփերթի եւ տատրակի տերեւները։ Վերցրեք 4 ճաշի գդալ այդ խառնուրդից, ավելացրեք 2 թեյի գդալ վուշի ալյուր եւ խառնուրդը թրջեք 1 բաժակ եռացրած ջրով։ Ապա լավ խառնեք եւ տաք վիճակում քսեք ու պահեք 20 րոպե, որից հետո դեմքը լվացեք։ Անհրաժեշտ խտության խյուս ստանալու համար լրացուցիչ կարելի է ավելացնել վուշի ալյուր կամ տաք ջուր։
2. Մեկ ճաշի գդալ վարսակի ծիլերը 1 բաժակ թարմ կաթով լավ եփեք։ Ավելացրեք 1 հում դեղնուց եւ 1/2 թեյի գդալ մեղվաճանճի մեղր։ Դիմակը քսեք դեմքին տաք վիճակում եւ 30 րոպեից հետո հանեք։
3. Մեկ ճաշի գդալ մանր կտրատած սամիթը խառնեք 1 թեյի գդալ ձիթապտղի հետ, ավելացրեք վարսակի ալյուր մինչեւ խյուս ստացվելը։ Դիմակը հաստ շերտով քսեք դեմքին։ 20 րոպեից հետո հանեք։
Դեղաբույսերից լոսյոններ
1. Երկու ճաշի գդալ մանր կտրատած խաշխաշի ծաղկեպսակների վրա լցրեք 200 մլ եռացրած ջուր, թողեք 2 ժամ, որից հետո շոգեմշակվածքը քամեք։ Այդ լոսյոնի մեջ տոգորված բամբակե խծուծով դեմքը սրբեք յուրաքանչյուր անգամ լվացվելուց հետո եւ քսեք ցերեկային ճարպոտ կրեմ։
2. Երկու ճաշի գդալ հազրեվարդի վրա լցրեք 300 մլ եռացրած ջուր եւ թողեք մեկ ժամ։ Շոգեմշակվածքը քամեք եւ ստացված լոսյոնով ամեն լվացվելուց հետո սրբեք դեմքը։