Կիտրոնի դիմակ

10/06/2007

Կիտրոնը շատ օգտակար է օգտագործել ինչպես ուտելու, այնպես էլ կոսմետիկական դիմակներ պատրաստելու համար։ Այն սպիտակեցնում եւ հարթեցնում է մաշկը։ Կիտրոնի մի քանի կաթիլը խառնելով քերած ծովաբողկի եւ թթվասերի հետ (նույն չափերով), կստանաք հրաշալի սպիտակեցնող կոսմետիկական դիմակ։ Քսել դեմքին եւ պահել 10-15 րոպե։ Նաեւ կարելի է ավելացնել կիտրոնի կաթիլները սովորական կրեմին. հաստ շերտով քսել դեմքին եւ պահել 15 րոպե, մաշկը կթարմանա եւ կհարթվի։ Խորհուրդ. կիտրոնի հյութն օգտագործեք միայն դիմակների, լոսյոնների եւ կրեմների համար։ Երբեք չօգտագործեք մաքուր տեսքով։ Բացառություն է միայն եղունգների սպիտակեցումը։