Եթե կահույքի ճիշտ ընտրություն կատարեք, նույնիսկ ոչ մեծ սենյակները կարելի է շատ հարմարավետ դարձնել։
Օրինակ, հայելիներով պահարանազարդասեղանը լավ կտեղավորվի անկյունում, ուր շատ տեղ չի գրավի, իսկ հայելիները տեսողական կերպով կմեծացնեն սենյակը։ Հարմարավետ են խորանարդաձեւ լրագրային սեղանները, ծալովի աթոռները եւ այլն։ Ահա սենյակը չծանրաբեռնող դեկորատիվ կահույքի տարր՝ բաց գրադարակներով թեթեւ պահարան, որը հարմար է ոչ մեծ հյուրասենյակների համար։ Իսկ օտար աչքի համար չնախատեսված իրերը, որոնք բավականաչափ կան բոլոր տներում, կարելի է դնել դեկորատիվ տուփերում եւ պահել ներքին դարակներում։