Թութ

27/02/2007

Բաղադրությունը: Ջուր` 88-90%, գլյուկոզա` 8-10%, օրգանական թթուներ` 0,37-0,4%, պեկտիններ ու ճարպեր` 20-21%, չլուծվող նյութեր` 2-1,3%, մոխրացող մնացորդ` 0,5%, բազմաթիվ միկրո եւ մակրոէլեմենտներ, վիտամիններ: Սեւ թթի 1 լիտր հյութը պարունակում է 20-25 գրամ լիմոնաթթու: Սեւ թութը պարունակում է 6,32% երկաթ, իսկ սպիտակը` 3.93%:

Կիրառությունը: Դեռեւս հնադարից թութը լայն կիրառություն է գտել եւ՛ որպես սննդամթերք, եւ՛ որպես դեղամիջոց: Հասուն պտուղները վերացնում են փորկապությունը, իսկ ոչ հասունը` ընդհակառակը:

Թթի եփուկը` դոշաբը, շատ օգտակար է շնչառական հիվանդությունների դեպքում: Հրաշալի բուժամիջոց է թթով մոնոդիետան. այն կարելի է կիրառել 7-15 օր: Այս դեպքում ի հայտ են գալիս քաղցաբուժության (ծոմապահության) բոլոր նշանները, եւ չնայած օրգանիզմը բավականին բարձրարժեք սնունդ է ստանում (օրական 1-2 կիլոգրամ թութ), այնուամենայնիվ, չորրորդ օրվանից սկսած մարդու քաշը սկսում է պակասել օրական 700-1000 գրամով: Ստացվում է հետաքրքիր իրավիճակ. մարդն իրեն զգում է առողջ, կայտառ, ուժեղ, կուշտ եւ քաշ է կորցնում: Այդ ընթացքում օրգանիզմից հեռանում են կուտակված աղերն ու թափոնները, հիվանդ ու ծեր բջիջները, արյունն արագ փոխում է իր կազմը` թարմանում, առողջանում: Թափոնների արտազատումը այնքան բուռն է ընթանում, որ երիկամները չհասցնելով դրանց հեռացումը լրիվ իրագործել, դրանց մի մասն արտազատում են մաշկի միջոցով, որի հետեւանքով մաշկի վրա կարող է առաջանալ ցան, պզուկներ:

Հատկապես բուժիչ է սեւ թութը: Թթի չիրը ձմռանը անփոխարինելի սնունդ է երեխաների եւ մեծահասակների համար:

Ըստ Ամիրդովլաթ Ամասիացու` թութը բուժումը է կոկորդի քաղցկեղը: Տերեւների եփուկը բուժում է անգինան: Թթի հյութն առավել արագ է բուժում քաղցկեղային հիվանդությունները: