Սպանախ

18/02/2007

Բաղադրությունը: Ջուր` 90-93,3%, ազոտային նյութեր` 2,1-3,4%, ճարպեր` 0,3-0,5%, էքստրակտային նյութեր` 0,7-3,2%, բջջաթաղանթ` 0,8-1,6%, մոխրացող նյութեր` 1,6-2%, հանքային աղեր, երկաթ, վիտամիններ` A` 5 մգ, C` 50 մգ, B1` 0,20 մգ, B2` 0,06 մգ: Կիրառությունը: Դեռեւս հին Բաբելոնում սպանախը մեծ քանակությամբ օգտագործվել է որպես թոքերի եւ կոկորդի հիվանդությունները բուժող միջոց: 200 գրամ սպանախը պարունակում է այնքան կալորիա, որքան հավկիթը: Կիստելբոնն ապացուցել է, որ սպանախի քլորոֆիլն իր քիմիական կազմությամբ մոտ է արյան հեմոգլոբինի կազմությանը, — այդ առումով կարելի է օգտագործել սակավարյունության դեպքում: Իսկ ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս չչարաշահել սպանախի օգտագործումը. դա վնասակար է լյարդին: