Եթե դուք հյուր եք ընդունում

05/10/2006

Նախուտեստը դնում են սեղանի տարբեր տեղերում։

Յուրաքանչյուր ափսեի աջ կողմում դնում են գդալն ու դանակը (շեղբը դեպի ափսեի կողմը), ձախ կողմում` պատառաքաղը։ Գդալներն ու պատառաքաղները պետք է դրվեն գոգերը դեպի վեր։ Վատ չի լինի, եթե ձկնեղենի համար առանձին պատառաքաղ ու դանակ դնեք (եթե այդպիսիք մատուցվելու են)։

Եռանկյունաձեւ կամ թասակաձեւ ծալված անձեռոցիկները դրվում են նախուտեստի ափսեի վրա։

Եթե ճաշկերույթը տոնական է, ամեն մի սպասքի կողքին, բացի գինու բաժակից, հարկավոր է դնել նաեւ կոնյակի կամ օղու ըմպանակ։ Հանքաջրերի ու մրգաջրերի համար կարելի է դնել բարձր գավաթ։

Սպասքադրված սեղանը շատ են գեղեցկացնում թարմ ծաղիկները։ Դրանք տեղավորում են (ցածր ծաղկամաններով) սեղանի մեջտեղում կամ սեղանի միջին գծի վրա` երկու-երեք տեղում։

Ճաշասեղանի մոտ, տանտիրուհու կողքին կարելի է դնել նաեւ մի փոքրիկ սեղան, որի վրա համար է տեղավորել ապուրամանը, մաքուր ափսեները եւ այլն։

Ճաշկերույթի ժամանակ, անշուշտ, մատուցվում է նաեւ ջրալի կերակուր։ Այդ դեպքում նախուտեստեղենը ճաշակելուց հետո անհրաժեշտ է հավաքել նախուտեստի ափսեները եւ բաժանել խոր ափսեներ, որպեսզի յուրաքանչյուրը սեղանի վրա դրված ամանից վերցնի այնքան, որքան ցանկանում է։ Ջրալի կերակուրը կարելի է մատուցել ափսեներում լցված։