Ինչպես պայքարել միջատների եւ կրծողների դեմ

01/09/2006

Կան խավարասերների դեմ պայքարելու ավելի պարզ միջոցներ, որոնք անվնաս են մարդու առողջության համար, օրինակ` բորաթթուն եւ բորակը։ Ահա դրանցով պատրաստվող մի քանի բաղադրատոմսեր. բորակը խառնել շաքարի եւ օսլայի հետ` 3։1։1 հարաբերությամբ կամ բորակը, սիսեռի ալյուրը եւ օսլան` 2։1։1 հարաբերությամբ։

Կարելի է ձուն խաշել, դեղնուցը տրորել, խառնել 1 ճաշի գդալ եփած մանրաձավարի հետ կամ 1 ճաշի գդալ բորաթթուն խառնել պանրի, ձվի դեղնուցի եւ շաքարափոշու հետ։