Կահույքը հաճախ վնասվում է մանր բզեզներից։ Դա կարելի է հայտնաբերել կահույքի երեսին առաջացած փոքրիկ անցքերով։ Անցքերից թափվում է դեղնավուն փոշի, որը մանրացված, բզեզի աղիքներով անցած փայտանյութ է։ Բզեզներով վարակված կահույքը մշակելու եւ ձվերը ոչնչացնելու համար հարկավոր է կիրառել հետեւյալ միջոցներից որեւէ մեկը. – 3 մաս բեւեկնի եւ 1 մաս նավթի խառնուրդ, – Վազելինի յուղ։ Վերջինս …
կարդալ ավելինՄրջյունների դեմ պայքարելու ամենապարզ միջոցը սխտորն է։ Փորձեք սխտորը քսել այնտեղ, որտեղ սովորաբար հայտնվում են դրանք։ Եթե տանը մրջյուններ են հայտնվել, ապա անցքերի մեջ, որտեղից նրանք դուրս են գալիս, բեւեկն լցրեք։ Որպեսզի մրջյունները չմտնեն մթերքի մեջ, ամանեղենի եզրերին կարելի է ձեթ քսել։ Այնտեղ, որտեղ մկներ կան, պետք է չորացրած անանուխի (դաղձի) կապեր դնել։ Կարելի է …
կարդալ ավելինՔիչ տհաճություն չեն պատճառում մրջյունները։ Կա դրանց ոչնչացնելու մի շատ հասարակ միջոց։ Թթխմորը լուծեք ջրի մեջ, ավելացրեք մի քիչ մուրաբա կամ շաքարի փոշի եւ այդ խառնուրդը դրեք պահարանում։ Մրջյունները հարձակվում են այդ հրապուրիչ խառնուրդի վրա եւ ոչնչանում։ Մրջյուններին դուր չի գալիս աղ դրած ձկան հոտը։ Բայց ձուկը երկար ժամանակ պահարանում պահել չի կարելի, հոտը կարող …
կարդալ ավելինՑեցը ոչնչանում է միայն քիմիական հատուկ միջոցների օգնությամբ։ Լավ ներգործող միջոց է «Անտիմոլը»։ Այն անհրաժեշտ է տեղավորել պահարաններում եւ ճամպրուկներում, եւ 2-4 օր դրանք փակ պահել։ Այնուհետեւ հանել, փաթաթել պոլիէթիլենի կամ ամուր թղթի մեջ եւ դնել սառը տեղ։ Տարեկան երկու անգամ, գարնանը եւ աշնան սկզբին, ճամպրուկները եւ պահարանները լավ մշակեք։ Այդ նպատակի համար օգտակար են …
կարդալ ավելինԱմռանը որոշ շրջաններում մոծակները շատանում են։ Ձեր հանգիստը չփչացնելու համար պետք է իմանալ, թե ինչպես կարելի է նրանցից հեշտությամբ ազատվել։ Ամենահուսալի միջոցներից մեկը դիմեթիլֆտալատն է։ Այդ հեղուկից մի քանի կաթիլ կաթեցրեք ձեռքերի ափերին, շփեք մարմնի բաց տեղերը։ Հեղուկը երբեք չպետք է թափանցի աչքերի մեջ։ 2-3 ժամ մոծակները ձեզ չեն անհանգստացնի։ Մեկ բաժակ ջրին ավելացրեք 1 …
կարդալ ավելինԿես բաժակ օճառաջրին խառնել 1 թեյի գդալ անուշադրի սպիրտ, ատամի խոզանակը թրջել այդ լուծույթի մեջ եւ սրբել, հետո ողողել գոլ ջրով եւ լավ չորացնել: Եթե ոսկյա զարդը կորցրել է փայլը, այն պետք է լվանալ անուշադրի սպիրտի լուծույթով (1 բաժակ ջրին` 6 կաթիլ), հետո լվանալ մաքուր ջրով եւ սրբել: Ոսկյա զարդերը պետք է հանել նաեւ գեղահարդարման …
կարդալ ավելինՊլաստմասսայե ապարանջանները, ուլունքները, ականջօղերն ու մատանիներն առանց օճառի լվացեք մաքուր ջրով: Իսկ եթե ուլունքները շատ են կեղտոտվել, դրանք անջատեք իրարից, լվացեք, չորացրեք, ապա նորից շարեք: Փայտյա զարդերը չեն լվանում, այլ շփում են ֆլանելով: Յուղոտ ձեռքերով երբեք չդիպչեք դրանց, յուղը կարող է ներծծվել զարդի մեջ եւ փչացնել այն: Զգույշ եղեք բնական ու արհեստական մարգարիտների նկատմամբ, խուսափեք …
կարդալ ավելին– Եթե բրոնզե մոմակալները, դռան բռնակները, այլ իրեր շատ են մգացել, կարելի է օգտվել հետեւյալ խորհուրդներից: Մի քանի կաթիլ անուշադրի սպիրտը խառնեք ոչ մեծ քանակությամբ տաք ջրով եւ ստացված լուծույթով մաքրեք իրերը, հետո լվացեք տաք ջրով եւ սրբեք փափուկ սրբիչով: – Ամանի հին խոզանակը թրջեք կիտրոնի հյութով եւ հավասարաչափ քսեք բրոնզե իրերին, լվացեք տաք ջրով …
կարդալ ավելինՍալորը, բալը, կեռասը, հոնը չորացնելուց առաջ անհրաժեշտ է խաշել: Խաշելու համար պտուղները լցնում են ցանցադույլերի կամ հյուսած զամբյուղների մեջ եւ ստուգում սոդայի կամ պոտաշի (1 դույլ ջրին` 100 գր.) լուծույթի մեջ, եռացնելով 20 վայրկյան: Խաշելուց հետո պտուղները հովացնում են, դրանք ընկղմելով սառը ջրի մեջ: Չորացման ենթակա պտուղների բնական գույնը պահպանելու համար դրանք ենթարկում են ծծմբական …
կարդալ ավելինՔաղցրեղենի չարաշահման դեպքում կարող է շատանալ խոլեստերինի քանակը, որը հանգեցնում է աթերոսկլերոզի։ Մրգերի, հատապտուղների մեջ եղած բուսաշաքարները եւ ածխաջրերը նման ազդեցություն չեն թողնում։ Չի կարելի կտրականապես հրաժարվել շաքարից, մտածելով, որ այն վնասակար է: Միայն շաքարի չափից ավելի օգտագործումն է վատ ազդում օրգանիզմի նյութափոխանակության վրա: Օրական 50-70 գ շաքարը օրգանիզմի համար համարվում է նորմալ: Խստիվ արգելվում …
կարդալ ավելինՊահածոյի տուփերը ավելի հեշտ կբացվեն, եթե դրանց վրա 3-4 րոպե դրվի տաք արդուկ կամ տաք ջրով լի աման։ Բաց բանկայի մեջ մուրաբան հիանալի կպահպանվի, եթե նրա վրա լցվի 1 սմ շաքարավազի շերտ։ Բանկայից մուրաբան պետք է վերցնել միայն չոր գդալով։ Եթե գդալը ջրոտ լինի, մուրաբան կշաքարակալվի։ Խնձորից, տանձից, բալից, ելակից եւ այլ մրգերից պատրաստված կոմպոտին …
կարդալ ավելինԵռացող ջրում եփելիս լավ եփվում է ձվի սպիտակուցը, իսկ դեղնուցը մնում է ջրալի։ Եվ հակառակը` սառը ջրով եփելիս դեղնուցը պինդ է ստացվում, իսկ սպիտակուցը մնում է թույլ։ Հաճախ պինդ եփված ձվի դեղնուցի եւ սպիտակուցի միջնամասում առաջանում է մգավուն շերտ, որից խուսափելու համար անհրաժեշտ է եփել 5 րոպեից ոչ ավելի (եռացնել)։ Օրգանիզմի համար դյուրամարս է ոչ …
կարդալ ավելինՁուն թերխաշելու համար այն պետք է եփել 2,5 րոպե, իսկ պինդ խաշելու համար` 8-10 րոպե։ Պտտելիս եփած ձուն սեղանի վրա պտտվում է երկար ժամանակ, իսկ հում ձուն կատարում է ընդամենը մի քանի պտույտ։ Ձուն հեշտ մաքրելու համար եփելուց անմիջապես հետո այն պետք է գցել սառը ջրի մեջ։ Ձուն սառնարանում երկու շաբաթից ավելի չպետք է պահել։ …
կարդալ ավելինՈրպեսզի թեփուկները հեշտությամբ մաքրվեն, ձուկը դրեք խոր ամանի մեջ, վրան լցրեք եռացրած ջուր, մեկ րոպեից հանեք եւ ընկղմեք սառը ջրի մեջ։ Ձուկն ավելի հեշտ կմաքրվի թեփուկներից, եթե նախապես այն թրջեք քացախով։ Աղ դրած մանր ձուկն արագ անալի դարձնելու համար այն լվանալուց հետո 0,5-1 ժամ թողեք սննդի սոդայի լուծույթում։ Որպեսզի ձկից տիղմի հոտ չգա, այն պետք …
կարդալ ավելինՇաբաթ օրը Մոսկվայի Ցվետնոյ բուլվարում գտնվող կրկեսի մանեժում սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել: «Վագրերի շոու» եզակի ծրագրի ընթացքում Կեսար անունով վագրը հարձակվել է վարժեցնող Արթուր Բաղդասարովի վրա եւ լուրջ վնասվածքներ հասցրել նրան: Ա. Բաղդասարովին շուտափույթ հիվանդանոց են տեղափոխել: Վնասվածքներն այնքան շատ են եղել, որ բժիշկները 100-ից ավելի կար են դրել: «Վագրերի շոուի» հեղինակները հայտնի վարժեցնող …
կարդալ ավելին300 շամպայնի տուփ, ընդհանուր առմամբ՝ 90 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ, գողացվել է AELTC համաանգլիական ակումբի պահեստից։ Հենց այս ակումբում է տեղի ունենում թենիսի Ուիմբլդոնի մրցաշարը։ Գողերը բեռնակիրների հագուստով մուտք են գործել պահեստ եւ թալանել ապրանքը։ Ոստիկանությունը կողոպուտի մասին իմացել է այն ժամանակ, երբ իսկական բեռնակիրներն են եկել շամպայնների ետեւից։ Ինչ վերաբերում է Ուիմբլդոնյան խաղերի ընթացքին, …
կարդալ ավելինԸստ «Ազատություն» ռադիոկայանի, շոգ եղանակի կապակցությամբ Մեծ Բրիտանիայում համազգային նախազգուշացում է տարածվել, որով Առողջապահության նախարարությունը հորդորում է, առաջին հերթին` տարեցներին եւ խրոնիկ հիվանդություններով տառապողներին, նախազգուշական միջոցներ ձեռնարկել: Ռիսկային խմբի ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում օրվա ամենաշոգ ժամանակն անցկացնել տանը եւ պարբերաբար ջուր ու հյութ խմել: Ալկոհոլային խմիչքների, թեյի եւ սուրճի օգտագործումը խորհուրդ չի տրվում, որովհետեւ դրանք …
կարդալ ավելինԿոտլետի համար աղացած մսին պետք է խառնել ոչ թե թարմ այլ հին սպիտակ հաց։ Աղալուց հետո լավ կլինի մսին մի քիչ ջուր կամ կաթ ավելացնել եւ լավ խառնել, որպեսզի կոտլետները չոր չստացվեն։ Մսի կամ ձկան կոտլետներն ու բիտկիները պետք է տապակել 10-15 րոպե, իսկ այնուհետեւ 5-7 րոպե դնել ջեռոցը։ Կոտլետներն այսպես պատրաստելիս մեջը գորշագույն է …
կարդալ ավելինՁուկը տապակելիս չի փխլվի, եթե այն աղ դնեք տապակելուց 10-15 րոպե առաջ։ Եթե ձկնապուրին մի քիչ կաթ ավելացնեք, սուր հոտը կվերանա, իսկ ձուկը փափուկ եւ ավելի համեղ կստացվի։ Որպեսզի ձուկը տապակելիս լավ կարմրի, այն պետք է նախքան տապակելը չորացնել շորով, կամ թղթով։ Նախքան ձուկը տապակելը յուղի մեջ մի քիչ աղ գցեք, այն չի կպչի հատակին։ …
կարդալ ավելինՌուսաստանը պատրաստվում է Հոլիվուդի մասշտաբի կինոստուդիա ստեղծել: Կինոստուդիան կոչվելու է «Ստոլիվուդ» եւ կառուցվելու է Սանկտ Պետերբուրգում: Նման նախաձեռնություն է հայտնել «Սիստեմա Մասս-Մեդիա» ընկերության տնօրեն Մաքսիմ Դունաեւը: Նրա կարծիքով` վերջին տարիներին հոլիվուդյան կինոարտադրողները մեծ հաջողությամբ իրենց ֆիլմերն Արեւելյան Եվրոպայի երկրներում են նկարահանում, սակայն այդ երկրներից շատերը` ԵՄ անդամ դառնալով, կտրուկ մեծացրել են իրենց ծառայությունների գումարները, եւ …
կարդալ ավելին