Մսամթերք

09/07/2006

Կոտլետի համար աղացած մսին պետք է խառնել ոչ թե թարմ այլ հին սպիտակ հաց։

Աղալուց հետո լավ կլինի մսին մի քիչ ջուր կամ կաթ ավելացնել եւ լավ խառնել, որպեսզի կոտլետները չոր չստացվեն։

Մսի կամ ձկան կոտլետներն ու բիտկիները պետք է տապակել 10-15 րոպե, իսկ այնուհետեւ 5-7 րոպե դնել ջեռոցը։ Կոտլետներն այսպես պատրաստելիս մեջը գորշագույն է լինում, իսկ անբավարար տապակածինը` վարդագույն։

Կոտլետի զանգվածին ավելացվող սոխը խորհուրդ չի տրվում աղալ մսաղացով, այն կարելի է մանրացնել քերիչով։ Կոտլետները համեղ եւ հյութալի կլինեն, եթե պատրաստելիս դրանից յուրաքանչյուրի մեջ դնեք մի փոքր կտոր կարագ։