Գողացել են Ուիմբլդոնի շամպայնները

09/07/2006

300 շամպայնի տուփ, ընդհանուր առմամբ՝ 90 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ, գողացվել է AELTC համաանգլիական ակումբի պահեստից։ Հենց այս ակումբում է տեղի ունենում թենիսի Ուիմբլդոնի մրցաշարը։ Գողերը բեռնակիրների հագուստով մուտք են գործել պահեստ եւ թալանել ապրանքը։ Ոստիկանությունը կողոպուտի մասին իմացել է այն ժամանակ, երբ իսկական բեռնակիրներն են եկել շամպայնների ետեւից։ Ինչ վերաբերում է Ուիմբլդոնյան խաղերի ընթացքին, ապա մեր հայրենակիցներ արգենտինահայ Դավիթ Նալբանդյանն ու ամերիկահայ Անդրե Աղասին այլեւս չեն շարունակի մրցաշարը։ Դ. Նալբանդյանը, ով աշխարհի 4-րդ ռակետն է, 7։6, 7։6, 6։2 հաշվով պարտվեց իսպանացի Վերդասկոյից։ Իսկ Անդրե Աղասին պարտություն կրեց աշխարհի թիվ 2 ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալից։