Զգույշ եղեք, շոգ է

09/07/2006

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, շոգ եղանակի կապակցությամբ Մեծ Բրիտանիայում համազգային նախազգուշացում է տարածվել, որով Առողջապահության նախարարությունը հորդորում է, առաջին հերթին` տարեցներին եւ խրոնիկ հիվանդություններով տառապողներին, նախազգուշական միջոցներ ձեռնարկել: Ռիսկային խմբի ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում օրվա ամենաշոգ ժամանակն անցկացնել տանը եւ պարբերաբար ջուր ու հյութ խմել: Ալկոհոլային խմիչքների, թեյի եւ սուրճի օգտագործումը խորհուրդ չի տրվում, որովհետեւ դրանք նպաստում են օրգանիզմի ջրազրկմանը: Անգլիայում ջերմաստիճանն այժմ 33 աստիճան է, եւ օդերեւութաբանները կանխատեսում են, որ առաջիկա օրերին տապը շարունակվելու է: