Հացը դարեր շարունակ համարվել է ամենաարժեքավոր եւ օգտակար սննդամթերքներից մեկը։ Մի շարք հանքային պիտանի նյութերով, սպիտակուցներով ու վիտամիններով հարուստ այս մթերքը բարձրացնում է մարդու աշխատունակությունն ու կենսունակությունը։ Իր կալորիականությամբ չի զիջում ոչ մի սննդամթերքի, այն դյուրամարս է եւ ախորժելի։ Սպիտակ եւ սեւ հացը նույն տեղում չպետք է պահել. այդ դեպքում սպիտակ հացը կորցնում է իր …
կարդալ ավելինՍուրճի որակը հիմնականում կախված է նրա բովման որակից։ Այն պետք է բովել թուջե թավայի մեջ, թույլ կրակի վրա, անընդհատ խառնելով։ Երբ հատիկները ջարդելիս սպիտակ բիծ չի երեւում, ուրեմն այն պատրաստ է։ Համաչափ բովելուց հետո պետք է լցնել լայն հատակ ունեցող ամանի մեջ, որպեսզի արագ հովանա։ Կիսաբոված կամ չափից շատ բոված սուրճը տհաճ համ է ունենում։ …
կարդալ ավելինՍուրճը նախ եւ առաջ լավ բովում են, որպեսզի ավելի համեղ եւ բուրավետ դառնա։ Երբ յուղը դուրս է տալիս, եւ հատիկները սկսում են փայլել, սուրճն արդեն կարելի է վերցնել կրակից, իսկ աղալ կարելի է միայն հովանալուց հետո։ Սուրճ պատրաստելու մի քանի եղանակ Սովորական սեւ սուրճ։ Սուրճը լցնել հաստ պատեր ունեցող եւ հերմետիկ փակվող հախճապակյա գավաթի մեջ, …
կարդալ ավելինՑանկանալով թեյի եփուկից ստանալ բոլոր օգտակար միացությունները, պետք է հիշել, որ առաջին անգամ եռաջուր ավելացնելիս նրա մեջ է անցնում օգտակար նյութերի մինչեւ 70 տոկոսը, երկրորդ անգամ ավելացնելիս` եւս 22 տոկոսը, իսկ երրորդ անգամ` մնացած 10 տոկոսը։ Այդ նշանակում է, որ երբ թեյնիկի թեյը կիսվում է, կարելի է կրկին ավելացնել նոր եռացրած թարմ ջուր։ Իսկ եթե …
կարդալ ավելինԹեյն օժտված է շատ օգտակար հատկություններով։ Մեկ բաժակ թեյը հագեցնում է ծարավը, անցկացնում հոգնածությունը, թարմացնում է, առույգացնում։ Թեյը պարունակում է կոֆեին, բեոբրոմին, վիտամիններ, կատեխին, որոնք խթանում են նյութափոխանակությունը, լայնացնում արյունատար անոթները։ Օրական կարելի է խմել 5-6 բաժակ թեյ։ Կանաչ թեյը բարերար ազդեցություն է թողնում սիրտ-անոթային համակարգի, լյարդի գործունեության վրա, ինչպես նաեւ` նպաստում է արյունաստեղծմանը։ Մտավոր …
կարդալ ավելինԿաշվե ձեռնոցները մաքրելու համար ջրածնի գերօքսիդը խառնել անուշադրի սպիրտի, լվացքափոշու, ջրի հետ եւ ստացված խառնուրդով սրբել ձեռնոցները։ Հետո մաքրել լաթով կամ բամբակով։ Ձեռնոցները կարելի է մաքրել նաեւ բեւեկնի եւ բենզինի խառնուրդով (1։2 հարաբերությամբ)։ Մաքրելուց հետո չորացնել ստվերում։ Կաշվե ձեռնոցները պետք է լվանալ սառն օճառաջրով։ Տաք ջրից կաշին սեղմվում է, կոշտանում եւ գունաթափվում։ Ձեռնոցները լավ լվանալուց …
կարդալ ավելինԿենդանության օրոք իր հուշարձանով հիանալու հնարավորություն կունենա կոլումբիացի փոփ-աստղ Շակիրան: Երգչուհու հարազատ քաղաքի` Բարրակիլյայի քաղաքապետարանը որոշել է հրապարակներից մեկում կանգնեցնել Շակիրայի մոտ 5 մետրանոց արձանը` ի նշան քաղաքի ամենահայտնի դեմքի նկատմամբ հարգանքի: Երգչուհին հաճելիորեն զարմացել է եւ հույս հայտնել, որ իր երկրպագուների համար այդ արձանը կդառնա «ուղեցույց փարոս»: Շակիրան երգեր է գրել 8 տարեկանից, կիթառ …
կարդալ ավելինԴրանից 10 տարի առաջ Ռոբերտը ծանոթացել էր անգլիացի վիրաբույժ Ջոզեֆ Լիստերի հետ, որն առաջինն էր գլխի ընկել հաշվել վիրահատարանում մանրէների քանակը՝ նրանց անվանելով «անտեսանելի մարդասպաններ»: Այն ժամանակ շատ վիրաբույժներ արհամարհանքով վերաբերվեցին Լիստերի տեսությանը. ինչպե՞ս իրենք կարող էին վարակել հիվանդին` առանց հատուկ ձեռնոցների կամ առանց գործիքներն ախտահանելու: Հիմա զարմանալի է թվում, բայց այն ժամանակ բժիշկները վիրահատություն …
կարդալ ավելինՉորացած, կոշտացած կաշվին խորհուրդ է տրվում քսել գերչակի կամ ձկան յուղ, ինչպես նաեւ մոմ։ Նախքան առաջին անգամ կապրոնե նոր գուլպաներ հագնելը դրանք մի քանի անգամ թրջեք ջրով` կաթեցնելով մի քանի կաթիլ գլիցերին։ Գուլպաները ավելի երկար կդիմանան։ Եթե գուլպայի հատը փախել է, այն ամրացնելու համար ցողեք մազերի լաքով։ Կապրոնե խամրած գուլպաները լվացեք եւ գցեք թունդ մանգանալուծույթի …
կարդալ ավելինՁմռան ցրտերը ստիպում են երկարաճիտ կոշիկներ հագնել։ Դրանք տաք են, հարմար եւ լավ սազում են կանանց, եթե ընտրությունը կատարվել է ճաշակով։ Կոշիկները ձեռք բերելիս անպայման պետք է հաշվի առնեք ձեր մարմնի կառուցվածքը։ Երկարաճիտ կոշիկները պետք է կիպ գրկեն ոտքերը, բայց չսեղմեն եւ չցավեցնեն սրնքամկանը։ Բարակ ոտքեր ունեցող կանայք պետք է կրեն ավելի բաց գույնի, մինչեւ …
կարդալ ավելինԱնձրեւային եղանակին տուն ենք վերադառնում թրջված կոշիկներով, սակայն երբեմն հարկ է լինում նորից դուրս գալ։ Ինչպե՞ս վարվել։ Հարկավոր է կոշիկների մեջ դնել վառած էլեկտրական լամպ (40 կամ 60 վատտ հզորության)։ Ճիշտ է, կաշին չի սիրում այդքան արագ չորացում, բայց այդ ձեւով կոշիկները շուտ են չորանում։ Մի փոքր ավելի դանդաղ (30 րոպե-1 ժամ), բայց կաշվի համար …
կարդալ ավելինՄաքրված կաշվե հագուստը կարելի է արդուկել ոչ տաք արդուկով, բամբակյա հաստ կտորի վրայից, որպեսզի կաշին չփայլի։ Որպեսզի կոշիկները շուտ չփչանան, չկորցնեն իրենց տեսքը, անհրաժեշտ է ժամանակին մաքրել դրանց վրայի կեղտն ու փոշին։ Կաշվե կոշիկները խորհուրդ չի տրվում չորացնել ջեռուցիչների մոտ, դրանք պետք է պահել չոր տեղում։ Եթե կաշին կոշտացել է, չորացել, խորհուրդ է տրվում կոշիկներին …
կարդալ ավելինԽոնավ կաշվե հագուստը պետք է չորացնել միայն կախիչի վրա, սենյակային ջերմաստիճանում կամ բացօթյա եւ ոչ թե շատ տաք սենյակում կամ ջեռուցիչի մոտ։ Արդուկել պետք է թարս կողմից, չոր, մետաքսե կտորով, թույլ տաքացած արդուկով։ Թավշակաշվե հագուստն արդուկելուց հետո պետք է անպայման խոզանակել։ Կաշվե իրերը չպետք է պահել պոլիէթիլենային տոպրակներում։ Իրերն այդ տոպրակներում չեն շնչում։ Առավել հարմար …
կարդալ ավելինԿռատուկի (կոթուկի) արմատներից պատրաստված եփուկը խորհուրդ է տրվում մազաթափության եւ թեփի դեմ, այն նաեւ արագացնում է մազերի աճը։ Արմատները հանում են ուշ աշնանը կամ վաղ գարնանը, երբ արմատներում շատ օգտակար նյութեր են հավաքվում։ Լվանում են սառը ջրով, մանր կտրատում եւ չորացնում տաք սենյակում։ Եփուկը պատրաստելու համար չորացրած արմատները լցնում են եռացրած ջրի մեջ (1։10 հարաբերությամբ), …
կարդալ ավելինComedy club-ը, կարելի է ասել, որ այսօր Մոսկվայի ամենապոպուլյար զվարճանքի վայրն է: Մոսկվայի կենտրոնում տեղակայված հայտնի «Ատրիում» առեւտրի կենտրոնի տարածքում շաբաթ օրերին գործում է KBN -ի «Նոր հայեր» թիմի Comedy club նախագիծը, ուր կեսգիշերից միչեւ լույս հավաքվում է Մոսկվայի առաջադեմ երիտասարդությունը, այդ թվում՝ գործարարներ, շոու բիզնեսի հանրահայտ դեմքեր, լրագրողներ, ռեժիսորներ, կինոդերասաններ, ինչպես՝ Սոսո Պավլիաշվիլի, Տիգրան …
կարդալ ավելինԱնանուխի լոգանք։ 250 գ անանուխի չոր տերեւներից պատրաստել եփուկ եւ լցնել լոգարանի մեջ։ Այս լոգանքն անցկացնում է հոգնածությունը, թարմացնում եւ կարգավորում է արյան շրջանառությունը։ Հատկապես օգտավետ է ամառային շոգ օրերին։ Երիցուկի եւ լորենու լոգանք։ Եփուկը պատրաստելու համար անհրաժեշտ է 100 գ չորացրած երիցուկի եւ 150 գ լորենու ծաղիկների վրա լցնել ջուր եւ եփել մոտ 20 …
կարդալ ավելինԳարունն արդեն իրենն է թելադրում: Իսկ գարնանայինը միշտ եղել է նորաձեւության ու վերափոխումների խորհրդանիշը: Ջերմանում են սրտերը եւ թեթեւացնում ու գունավորում հագուստը: Կանանցից շատերը ոչ միայն մարտի 8-ը, այլեւ գարնան գալուստն իսկ տոն են համարում: Եվ լավ գիտեն, որ տրամադրությունը բարձրացնելու ամենաարդյունավետ միջոցը զգեստապահարանի թարմացումն է: Թե ի՞նչն է այս գարնանը մոդայիկ, ոչ ոք միանշանակ …
կարդալ ավելինԴեղձից դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ է հասած դեղձը ճզմել կամ քերիչով անցկացնել, վրան լցնել 1 ճաշի գդալ երիցուկի եփուկ։ Շատ օգտակար է ճարպոտ եւ նորմալ մաշկի համար։ Սեխից պատրաստված դիմակը խորհուրդ է տրվում նորմալ եւ չոր մաշկի համար։ 50 գ սեխից խյուս պատրաստել, վրան լցնել 1 թեյի գդալ մեղր եւ 1 ճաշի գդալ թթվասեր։ Դդումից …
կարդալ ավելինՄաղադանոսը միզամուղ միջոց է, հատկապես օգտակար է սրտանոթային համակարգի հիվանդությունների ժամանակ։ Եփուկը կարելի է պատրաստել տերեւներից կամ արմատից (100 գ` 1 լ ջրին)։ Ինչպես պատրաստել շոգեխաշուկը եւ եփուկը. Շոգեխաշուկը պատրաստելու համար մաղադանոսի վրա լցնում են եռացրած ջուր, կափարիչը փակած պահում 10-30 րոպե եւ անմիջապես օգտագործում։ Եփուկը պատրաստում են բույսը ջրի համապատասխան քանակությամբ 10-30 րոպե եռացնելով։ …
կարդալ ավելինՊատմում են, որ մի անգամ երեկոյան 11-ամյա Ֆրենք Էպպերսոնը պատահաբար թողնում է լիմոնադով լի բաժակը դրսում: Բաժակի մեջ լիմոնադը խառնելու համար փայտիկ կար: Իսկ գիշերը չափազանց ցուրտ է լինում: Մոռացկոտ տղան առավոտյան հայտնաբերում է սառցակալած լիմոնադը` մեջը ցցված փայտիկով: Այսպես 1905թ. հայտնագործվում է փայտիկով էսկիմոն: Իհարկե, այս պատմության հետ կապված բազմաթիվ հարցեր են ծագում. ո՞վ …
կարդալ ավելին