Ինչպիսի կոշիկ հագնել

23/03/2006

Չորացած, կոշտացած կաշվին խորհուրդ է տրվում քսել գերչակի կամ ձկան յուղ, ինչպես նաեւ մոմ։

Նախքան առաջին անգամ կապրոնե նոր գուլպաներ հագնելը դրանք մի քանի անգամ թրջեք ջրով` կաթեցնելով մի քանի կաթիլ գլիցերին։ Գուլպաները ավելի երկար կդիմանան։

Եթե գուլպայի հատը փախել է, այն ամրացնելու համար ցողեք մազերի լաքով։

Կապրոնե խամրած գուլպաները լվացեք եւ գցեք թունդ մանգանալուծույթի մեջ։ Դրանք կընդունեն արեւայրուկի գույն։

Ինչպես մաքրել ձեռնոցները

Նուրբ կաշվե ձեռնոցները, լինեն դրանք սպիտակ թե մուգ գույնի, մաքրում են բենզինով։ Ձեռքերը պետք է լավ լվանալ, ձեռնոցները հագնել, թասի մեջ մաքուր բենզին լցնել, ձեռքերը թրջել մեջը եւ լվացվել, ինչպես լվացվում են օճառով։ Մոտ 2 րոպե հետո լաթով սրբվել։

Թավշակաշվե ձեռնոցները խորհուրդ է տրվում լվանալ տաք օճառաջրով։ Ձեռնոցները հագնել, լվացվել օճառով (չողողել) եւ թողնել, որ ձեռքերի վրա չորանան։ Հետո հանել եւ վրան ծանրություն դնել։