Մազերի խնամքը

13/03/2006

Կռատուկի (կոթուկի) արմատներից պատրաստված եփուկը խորհուրդ է տրվում մազաթափության եւ թեփի դեմ, այն նաեւ արագացնում է մազերի աճը։

Արմատները հանում են ուշ աշնանը կամ վաղ գարնանը, երբ արմատներում շատ օգտակար նյութեր են հավաքվում։ Լվանում են սառը ջրով, մանր կտրատում եւ չորացնում տաք սենյակում։ Եփուկը պատրաստելու համար չորացրած արմատները լցնում են եռացրած ջրի մեջ (1։10 հարաբերությամբ), 10-15 րոպե եփում դանդաղ կրակի վրա, թողնում 2-3 ժամ եւ քամում։ Եփուկը կամ քսում են մազարմատներին, կամ մազերը լվանալուց հետո դրանով ողողում։

Կռատուկը ձիթապտղի յուղի հետ (1։10 հարաբերությամբ) սնուցում է մազարմատները, արագացնում մազերի աճը։ Մազարմատներին պետք է քսել ամեն օր։

Կոթուկի (սՏտցւ) 20 գ արմատները եփել մոտ 15 րոպե 0,5 լ ջրով, թողնել սառի, եւ երեկոյան քսել մազարմատներին, երկու օրը մեկ անգամ, որից հետո մազերը ողողել։

Շնալեզու, պորտնուկ (փպՐվՏՍՏՐպվՖ). օգտագործում են թարմ, մանրացրած արմատները։ Ստացված շիլայանման զանգվածը քսում են մազարմատներին` օրը մեջ։

Մազաթափության դեմ շատ լավ միջոց է նաեւ կապույտ տերեփուկի (ՉՈրՌսպՍ) եփուկը։ 1 ճաշի գդալ ծաղիկների վրա լցնել 200 մլ ջուր եւ 200 մլ քացախ։ Տաքացնել, քամել եւ օրական մեկ անգամ քսել մազարմատներին։

Հազարատերեւուկը շատ օգտակար է մազաթափության ժամանակ. 1 ճաշի գդալ տերեւների վրա լցնել 300 գ եռացրած ջուր, եփել 5 րոպե, թողնել 2 ժամ։ Նախքան եփուկը մազերին քսելը, չոր մազերին անհրաժեշտ է ձիթապտղի յուղ քսել, հետո ողողել ջրով եւ նոր միայն եփուկը քսել մազարմատներին։ Ճարպոտ մազերին պետք է քսել ձվի դեղնուց, ջրով ողողել, հետո մազարմատներին քսել եփուկը։ Մազերի թեփն անցկացնելու համար եփուկին պետք է ավելացնել 40 գ քացախ։

Մազաթափության դեմ շատ լավ միջոց է սոխը։ 1 թեյի գդալ մեղրը, 1 ձվի դեղնուցը,

1 թեյի գդալ ձեթը (ցանկալի է գերչակի), 2 թեյի գդալ օճառահեղուկը (շամպուն) եւ 1 սոխի հյութը խառնել իրար, քսել գլխի մազարմատներին, գլուխը նախ փաթաթել պոլիէթիլենով, ապա տաք գլխաշորով, պահել 1-2 ժամ, այնուհետեւ լվանալ օճառահեղուկով։

Մազերի աճն արագացնելու եւ մազարմատներն ամրացնելու համար կարելի է օգտվել հետեւյալ բաղադրատոմսից. մեկական ճաշի գդալ եզան լեզվի, երիցուկի, եղեսպակի, եղինջի եւ խնկածաղկի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, թողնել 1 ժամ եւ քամել։ Ավելացնել սեւ հացի միջուկ, հարել այնպես, որ ստացվի խմորանման զանգված։ Տաք զանգվածը քսել մազարմատներին, կապել անջրանցիկ կտորով եւ թողնել 2 ժամ։ Մազերը լվանալ առանց օճառի եւ չորացնել։

Կարելի է նաեւ կաղնու կեղեւի եւ սոխի կարմիր կեղեւի վրա լցնել եռացրած ջուր, նորից եռացնել, դրանով թրջել մազերը։ Թողնել

2 ժամ, լվանալ առանց օճառի եւ չորացնել։