Կաշվե իրեր

17/03/2006

Մաքրված կաշվե հագուստը կարելի է արդուկել ոչ տաք արդուկով, բամբակյա հաստ կտորի վրայից, որպեսզի կաշին չփայլի։

Որպեսզի կոշիկները շուտ չփչանան, չկորցնեն իրենց տեսքը, անհրաժեշտ է ժամանակին մաքրել դրանց վրայի կեղտն ու փոշին։ Կաշվե կոշիկները խորհուրդ չի տրվում չորացնել ջեռուցիչների մոտ, դրանք պետք է պահել չոր տեղում։

Եթե կաշին կոշտացել է, չորացել, խորհուրդ է տրվում կոշիկներին արեւածաղկի յուղ քսել։

Որպեսզի լաքե կոշիկները չճաքեն, պետք է դրանք պահել թղթի մեջ փաթաթված վիճակում։

Թավշակաշվե կոշիկը հաճախ խամրում է եւ կորցնում տեսքը։ Այդ պատճառով անհրաժեշտ է կոշիկի խամրած մասերին չոր աղ քսել եւ մաքրել խոզանակով։ Կարելի է դրանք մաքրել նաեւ անուշադրի սպիրտի եւ ջրի խառնուրդով։

Կաշվե իրերին փայլ տալու համար խորհուրդ է տրվում դրանք մաքրել ձվի սպիտակուցով։

Կաշվե եւ մորթե իրերը կարելի է լվանալ միայն ծայրահեղ դեպքում (եթե դրանց վրա կան արյան կամ խմիչքի հետքեր), որովհետեւ լվանալուց հետո կաշին կծկվում է եւ վրան ծալքեր են առաջանում։ Սակայն, եթե լվանալն անխուսափելի է, այդ դեպքում պետք է վերցնել տաք ջուր (մոտ 360), խոզանակ եւ լվացքափոշի։ Բայց նախքան լվանալն անհրաժեշտ է հեռացնել վրայի հետքերը։

Ճարպի, կարագի, մարգարինի հետքերը մաքրում են բենզինով, մեքենայի յուղի հետքերը` պերքլորէթիլենով, թանաքինը` սպիրտի եւ քացախաթթվի կամ սպիրտի եւ մագնեզիումի խառնուրդով, ձվի դեղնուցի, կաթի, արյան հետքերը` պերքլորէթիլենի լուծույթով։