Կաշվե իրեր, կոշկեղեն, ձեռնոցներ

15/03/2006

Խոնավ կաշվե հագուստը պետք է չորացնել միայն կախիչի վրա, սենյակային ջերմաստիճանում կամ բացօթյա եւ ոչ թե շատ տաք սենյակում կամ ջեռուցիչի մոտ։ Արդուկել պետք է թարս կողմից, չոր, մետաքսե կտորով, թույլ տաքացած արդուկով։

Թավշակաշվե հագուստն արդուկելուց հետո պետք է անպայման խոզանակել։

Կաշվե իրերը չպետք է պահել պոլիէթիլենային տոպրակներում։ Իրերն այդ տոպրակներում չեն շնչում։ Առավել հարմար է դրանք պահել կտորե տոպրակների մեջ։

Կաշվե տաբատները եւ շրջազգեստները կախել միայն գոտուց, որպեսզի ծալքեր չառաջանան։

Խորհուրդ չի տրվում կաշվե հագուստի վրայի լաքաները սրբել բենզինով կամ որեւէ այլ լուծույթով։

Կաշվե հագուստի վրա առաջացած յուղի թարմ հետքերի վրա պետք է լցնել մագնիում եւ սրբել փափուկ կտորով։

Թանաքի հետքերը կաշվի վրայից կարելի է անցկացնել սպիրտով կամ կատվախոտի թուրմով (վալերիանի կաթիլներ), ընդ որում, պետք է սրբել միայն կեղտոտված մասը։ Բոլոր դեպքերում սկզբում պետք է փորձել թարս կողմի վրա։

Ժամանակ առ ժամանակ թավշակաշվե հագուստի օձիքը, թեւքերը, գրպանները կարելի է մաքրել մաքուր ռետինով կամ արհեստական կոպիտ սպունգով։

Անձրեւի հետքերը կաշվե իրերի վրայից նույնպես կարելի է անցկացնել ռետինով։

Կաշվե հագուստի մաշափայլ տեղերը կարելի է սրբել շատ նուրբ հղկաթղթով։

Որպեսզի կաշվե վերարկուն, բաճկոնը, պայուսակը երկար ժամանակ ծառայեն, դրանք պետք է մաքրել ջրի եւ անուշադրի սպիրտի խառնուրդով (1 ճաշի գդալ` 1 բաժակ ջրին), այնուհետեւ տրորել գլիցերինի, գերչակի յուղի կամ վազելինի մեջ թաթախած լաթով։

Կաշին զգայուն է ջերմաստիճանի տատանումների, օրգանական լուծիչների, ջրի եւ մեխանիկական ներգործության նկատմամբ։ Այդ պատճառով այն կարելի է մաքրել 30Օ եւ չորացնել 50Օ ջերմաստիճանի դեպքում։

Տնային պայմաններում կաշվե իրերը կարելի է լվանալ հետեւյալ կերպ. հարթ կաշվե իրերը մաքրել 30% օճառի լուծույթով, սկզբում սրբել թաց, հետո բամբակյա չոր լաթով։

Թաշվակաշվե իրերը կարելի է մաքրել բենզինով կամ պերքլորէթիլենով տոգորված հաճարենու չոր թեփով կամ տաշեղներով։

Տեքստիլ արտադրանքի մաքրման համար լայնորեն օգտագործվող պերքլորէթիլեն լուծույթն ունի մաքրելու հատկություն, սակայն այդ լուծույթն ազդում է կաշվի փափկության վրա եւ փոխում նրա գույնը։ Այդ լուծույթն օգտագործելուց հետո պահանջվում է վերականգնել ճարպի քանակությունը եւ կաշվի գույնը։ Ահա թե ինչու պերքլորէթիլեն պետք է կիրառել միայն շատ կեղտոտված կաշվե իրեր մաքրելիս։

Նախքան կաշվե իրերը մաքրելը շատ կարեւոր է դրանք 24 ժամ թողնել սենյակում` կծկվելուց եւ ծալքերի առաջացումից խուսափելու համար։