Շակիրայի հուշարձանը

24/03/2006

Կենդանության օրոք իր հուշարձանով հիանալու հնարավորություն կունենա կոլումբիացի փոփ-աստղ Շակիրան: Երգչուհու հարազատ քաղաքի` Բարրակիլյայի քաղաքապետարանը որոշել է հրապարակներից մեկում կանգնեցնել Շակիրայի մոտ 5 մետրանոց արձանը` ի նշան քաղաքի ամենահայտնի դեմքի նկատմամբ հարգանքի: Երգչուհին հաճելիորեն զարմացել է եւ հույս հայտնել, որ իր երկրպագուների համար այդ արձանը կդառնա «ուղեցույց փարոս»: Շակիրան երգեր է գրել 8 տարեկանից, կիթառ է նվագել 11 տարեկանում, իսկ առաջին երգը ձայնագրել է 13 տարեկան հասակում: Իսկ ի՞նչ են մտածում հայերը Շերի հուշարձանը Երեւանում կամ Սուխոյ Ֆանտանում կանգնեցնելու մասին: