ժամանց

Մաշկի խնամքը

05.03.2006

Մի բուռ խաշխաշի ծաղիկը լցնել մի բաժակ եռացրած ջրի մեջ, վրան ավելացնել կես բաժակ թարմ հատապտուղ, մի բաժակ մաքուր սպիրտ կամ օղի, ծածկել կափարիչով, թողնել հովանալու։ Ստացված խառնուրդը հոյակապ դիմայուղ (լոսյոն) է կնճիռների եւ չոր մաշկի համար։ Վայրի ելակի լոսյոնը մաշկը դարձնում է փափուկ եւ էլաստիկ։ Այն պատրաստելու համար ամանի մեջ լցրեք կես բաժակ թարմ …

կարդալ ավելին

Մաշկի խնամքը

28.02.2006

Թարմ կարտոֆիլի հյութով բուժում են էկզեման, այրվածքները, կոշտուկները, մաշկի բորբոքումները եւ թարախային բշտիկները։ Մաքրած կարտոֆիլը անցկացնել քերիչով, ստացված զանգվածը լցնել երկտակ թանզիֆի վրա, դնել մաշկի վնասված մասին, թողնել 2 ժամ եւ լվանալ գոլ ջրով։ Արեւքուրիկի թուրմը (1։5) բուժում է յուղոտ սեբորեան (թեփոտում, բորբոքում), կորյակավոր ցանը, հանգստացնում է մաշկը, կանխում բշտիկների առաջացումը։ Թոշնած մաշկը թարմացնելու համար …

կարդալ ավելին

Մաշկի խնամքը

25.02.2006

Կորյակավոր ցանի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել կաղնու կեղեւը։ 1 ճաշի գդալ չորացրած եւ մանրացրած կաղնու կեղեւը լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ, թողնել 5 ժամ, քամել, ավելացնել կես բաժակ ջուր ու 1 կիտրոնի հյութ եւ մեկ շաբաթ ամեն օր դեմքին թրջոցներ դնել։ Կորյակավոր ցանը բուժելու համար շատ օգտակար են նաեւ դեղաբույսերով թրջոցները։ Վաղինակի ծաղիկների …

կարդալ ավելին

Բույրը պաշտպանված է

22.02.2006

Օծանելիքի ինդուստրիայում աշխատող մարդիկ լավ գիտեն, որ հաջողության գլխավոր պայմանն օծանելիքի նոր եւ անկրկնելի բույրն է: Սակայն բույրը հեղինակային իրավունքների համակարգում անպաշտպան էր: Դատարանում կարելի էր քննարկել միայն օծանելիքի սրվակների կամ տուփերի հեղինակային իրավունքների խախտումը: Դրանք կեղծելն էր քրեական հանցագործություն համարվում: Սակայն օրերս Փարիզում կայացած դատավարության ընթացքում L՚Oreal ֆիրման կարողացել է ապացուցել, որ բույրը նույնպես …

կարդալ ավելին

Ուշադիր եղեք աշխարհի ձայներին

22.02.2006

Ձայներն ու հնչյունները միշտ ուղեկցում են մեզ, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք քնած ենք: Երաժիշտներից շատերը համոզված են, որ լիակատար լռություն գոյություն չունի, եւ չես գտնի նույնիսկ ամենալուռ սենյակը, որտեղ արձագանքի մի փոքր նշույլ չկա: Մենք ընդունակ ենք լսել` թե ինչպես է արյունը հոսում մեր երակներում, եւ ինչպես է սեփական սիրտը բաբախում: Ձայներն անվերջ են, …

կարդալ ավելին

Մաշկի խնամքը

22.02.2006

Վարդը պարունակում է եթերային յուղ, որն ամրապնդում է մաշկը։ Եռացող ջրի վրա դրեք վարդի թերթիկներով լցված մաղը եւ նրա գոլորշու վրա պահեք դեմքը։ Խիստ հոգնածության դեպքում կարելի է երեսը լվանալ սառը ջրով, գլուխը պահել ցնցուղի տակ, իսկ ոտքերը լվանալ տաք ջրով։ Լավ է սափրվել առավոտյան, այդ դեպքում մաշկն ամբողջ օրվա ընթացքում թարմ կերեւա։ Եթե դեմքի …

կարդալ ավելին

Ոտքեր

18.02.2006

Եթե ոտքերը քրտնում են, ապա դրանք լվացեք «Դեգտյարնի» օճառով, ջրի մեջ ավելացնելով մի քիչ բոլաքս ու շիբ կամ ընկույզի տերեւներ։ Չորացնելուց հետո կամֆորային սպիրտ քսեք եւ ցանեք տալկի փոշի։ Գուլպաները եւ կիսագուլպաները պետք է փոխել ամեն օր։ Ոտքերի քրտնելը կանխելու կամ պակասեցնելու նպատակով ամեն երեկո լվանալ պերմանգանատի թույլ լուծույթով։ Խնամքով ցամաքեցնել մատների արանքները, ապա շփել …

կարդալ ավելին

Ծննդաբերությունը կանանց խելոքացնում է

18.02.2006

Գիտնականները պնդում են, որ մայրանալը զարգացնում է կանանց սովորելու եւ հիշելու ընդունակությունները: Ըստ նրանց` երեխայի ծնունդը փոփոխում է ուղեղի առանձին հատվածների չափերն ու ձեւը, ուղեղը սկսում է զարգանալ: Սրվում են մայրերի զգայարանները: Բայց խնդիրն այն է, որ կանանց մեծ մասը չափազանց հյուծված է լինում երեխա ունենալուց հետո, այդ պատճառով նրանք չեն կարողանում օգտագործել իրենց մտավոր …

կարդալ ավելին

Ոտքեր

18.02.2006

Ոտաբոբիկ քայլելը (տանը, ամառանոցում, էքսկուրսիայի ժամանակ) հնարավորություն է տալիս ոտքերը հանգստացնել եւ քամահարել։ Ամռանը, հնարավորության դեպքում, ոտաբոբիկ քայլեք։ Հատկապես օգտակար է քայլել անհարթ մակերեսի` քարերի վրա, սոճու անտառում։ Ամռանը սովորաբար կրունկների մաշկը կոշտանում է եւ հաճախ` ճաքճքում։ Ճաքի մեջ ինֆեկցիա ընկնելու դեպքում սկսվում է բորբոքային պրոցես։ Կարելի՞ է արդյոք կանխել մաշկի եղջերացումը եւ ճաքերի առաջացումը։ …

կարդալ ավելին

Ոտքեր

14.02.2006

Ոտքերը հարկավոր է լվանալ ոչ միայն երեկոյան, այլեւ առավոտյան, որովհետեւ քրտնագեղձերը գործում են նաեւ գիշերը։ Ոտքերի մատների արանքում առաջացող մշտական խոնավությունը, ջերմությունը եւ շարունակ փակ վիճակում մնալու հանգամանքը կարող են առաջացնել սնկային հիվանդություններ։ Այդ պատճառով անհրաժեշտ է խուսափել ամբողջ օրը նույն կոշիկները կրելուց։ Հարմար է կրել թեթեւ, հանգիստ կոշիկներ, մանավանդ, երբ տանն եք։ Գուլպաների եւ …

կարդալ ավելին

Քրտինք

11.02.2006

Քրտինքի հոտն անցկացնելու ամենաճիշտ միջոցը օճառով լվացվելն է։ Եթե ոտքերը քրտնում են, ապա երեկոյան դրանք պետք է լվանալ եւ քսել 10%-անոց ֆորմալինի լուծույթ։ Թեւատակերի քրտնելու դեպքում կարելի է օգտագործել հետեւյալ խառնուրդներից մեկը. 15 գ շիբ եւ 35 գ տալկ կամ 2,5 գ սալիցիլաթթու եւ 50 գ տալկ։ Օգնում են նաեւ տալկի եւ ուրոտրոպինի, տալկի եւ …

կարդալ ավելին

Ակիո Մորիտա

10.02.2006

Ակիո Մորիտան, որ վերջին 5 տարիներին զբաղեցնում էր «Sony Corp. ընկերության հիմնադիր» անսովոր անվանումով պաշտոնը, վախճանվել է 1999-ին՝ 78 տարեկան հասակում: Հայտնի գյուտարար ու կենցաղային ռադիոէլեկտրոնիկա արտադրող ամենահայտնի ընկերություններից մեկի հիմնադիրը մինչեւ իր կյանքի վերջը շատ ճապոնացիների համար մնաց երես առած տղա, որը խախտում էր բոլոր ավանդույթները: Ակիո Մորիտան ծնվել է 1921թ.` մի ընտանիքում, որը …

կարդալ ավելին

Ձեռքեր

10.02.2006

Ձուկ մաքրելուց կամ սոխ կտրատելուց հետո ձեռքերը տրորեք աղով, ապա լվացվեք տաք ջրով եւ օճառով։ Կիտրոնի կեղեւը դարսեք բանկայի մեջ, վրան լցրեք եռացրած տաք ջուր։ Մեկ օր անց այդ հեղուկն օգտագործեք լվացվելու համար։ Այն բուրավետ է եւ մաշկի համար օգտակար։ Քրտինք Եթե ձեռքերը շատ են քրտնում, պետք է լվացվել ամոնիակի եւ ջրի խառնուրդով (1 լ …

կարդալ ավելին

Եղունգներ

07.02.2006

Որպեսզի եղունգներն ամուր լինեն եւ չկոտրվեն, հարկավոր է թրջոցներ դնել հետեւյալ խառնուրդով` 5 գ շիբ, 25 գ գլիցերին եւ 70 գ ջուր։ Եղունգների ներկը արագ կչորանա եւ ավելի երկար կմնա, եթե քսելուց հետո եղունգները մի քանի րոպե ընկղմեք սառը ջրի մեջ։ Առողջ եղունգը պետք է հարթ լինի, թույլ կարմրավուն փայլ ունենա։ Եղունգներն աճում են անդադար, …

կարդալ ավելին

Եղունգներ

04.02.2006

– Եթե ձեռքի դաստակները մեծ են եւ ափերը լայն, նման դեպքերում եղունգները մի թեթեւ կլորացվում են, իսկ նուրբ, երկարավուն մատների եղունգները չպետք է կլոր լինեն, դրանք ավելի են ընդգծում եղունգների փոքրությունը։ – Կարճ եւ կլոր ափերով ձեռքի եղունգներին ավելի հարմար են ոչ շատ սուր ձեւերը։ – Եղունգների լաքը մաքրելու համար խորհուրդ է տրվում օգտվել դրա …

կարդալ ավելին

Ինչպե՞ս ներկել խամրած եւ կնճռոտած կոպերը

01.02.2006

Տարեց կանայք պետք է օգտագործեն վառ, ճչացող ստվերաներկ։ Նրանց համար առավել հարմար գույներն են մարմնագույնն ու մոխրագույնը։ Խորհուրդ չի տրվում օգտագործել ոսկեփայլ ստվերաներկ, դրանք միայն ընդգծում են կնճիռները։ Բերանի հոտ Բերանից եկող հոտը գզալու համար բավական է ձեռքի ափով փակել քիթն ու բերանը, արտաշնչել եւ ներշնչել քթով։ Հոտի առաջացման պատճառները տարբեր են։ Հաճախ այն առաջանում …

կարդալ ավելին

Ինչպե՞ս ներկել աչքերը, եթե ակնոց եք կրում

27.01.2006

– Տարիքային հեռատեսության դեպքում պետք է վարվել նույն կերպ, ընտրելով ավելի փափուկ գուներանգներ։ – Երեկոյան տոնական շպարի հետ խորհուրդ է տրվում կրել թեթեւ, երկաթե նուրբ շրջանակներով ակնոցներ, որոնք ավելի են ընդգծում աչքերը։ Շրջանակները կարող են լինել արծաթափայլ ու ոսկեփայլ։ Հնարավորության սահմաններում աշխատեք արծաթափայլ շրջանակի համար ընտրել կապտավուն ապակիներ։ Ինչպե՞ս ուղղել նոսր եւ ոչ ուղիղ հոնքերը …

կարդալ ավելին

Անձնական հիգիենա եւ գեղահարդարանք

24.01.2006

Աչքերի բորբոքման պատճառ կարող են լինել գերհոգնածությունն ու անքնությունը։ Այս դեպքում պետք է ուշադրություն դարձնել աշխատանքի եւ հանգստի ռեժիմին։ Առավոտյան լվացվել սառը ջրով, իսկ աչքերի շուրջ քսել երիցուկի, անանուխի, թեյի սառը եփուկ։ Կոպերի այտուցն անցկացնելու համար կարելի է 15-20 րոպե կոպերին դնել թանզիֆի մեջ լցրած քերած թարմ կարտոֆիլ։ Կարելի է նաեւ դնել թեյի, երիցուկի թրջոցներ։ …

կարդալ ավելին

Անձնական հիգիենա եւ գեղահարդարանք

22.01.2006

Խստորեն պահպանեք աչքերի հիգիենան. յուրաքանչյուր 45-60 րոպե աշխատելուց հետո հանգիստ տվեք աչքերին, այդ ընթացքում կատարելով հատուկ վարժություններ. ա) փակեք աչքերը 15-20 վայրկյան եւ բացեք։ Հայացքը մոտիկից փոխադրեք հեռուն։ Ժամանակ առ ժամանակ նայեք հեռու (գերադասելի է` որեւէ կանաչ առարկայի), բ) 30-45 վայրկյան կկոցեք աչքերը, հետո փակեք եւ հանգստացեք, գ) աչքերը պտտեք երկու ուղղությամբ, դ) նայեք մեկ …

կարդալ ավելին

Ծառայողական հեռախոս

21.01.2006

Ներկայացնենք համառոտ, թե ինչ չի կարելի անել, երբ ձեր աշխատավայրում զնգում է հեռախոսը: Չի կարելի . Երկար ժամանակ չվերցնել ընկալուչը։ . Հեռախոսը վերցնելիս ասել` «Բարեւ», «այո», «խոսեք»։ .Հարցնել` «Կարո՞ղ եմ ձեզ օգնել»։ . Միաժամանակ խոսել երկու հոգու հետ։ .Նշումներ անել թղթի կտորների կամ օրացույցի վրա։ . Մի քանի անգամ հեռախոսը փոխանցել տարբեր մարդկանց։ . Ասել` …

կարդալ ավելին