Ինչպե՞ս ներկել աչքերը, եթե ակնոց եք կրում

27/01/2006

– Տարիքային հեռատեսության դեպքում պետք է վարվել նույն կերպ, ընտրելով ավելի փափուկ գուներանգներ։

– Երեկոյան տոնական շպարի հետ խորհուրդ է տրվում կրել թեթեւ, երկաթե նուրբ շրջանակներով ակնոցներ, որոնք ավելի են ընդգծում աչքերը։ Շրջանակները կարող են լինել արծաթափայլ ու ոսկեփայլ։ Հնարավորության սահմաններում աշխատեք արծաթափայլ շրջանակի համար ընտրել կապտավուն ապակիներ։

Ինչպե՞ս ուղղել նոսր եւ ոչ ուղիղ հոնքերը

– Առաջին պայմանը ունելիով հոնքերին ճիշտ ձեւ տալն է։ Հոնքերն ուղղելու համար անհրաժեշտ է օգտագործել շագանակագույն կամ մուգ մոխրագույն փափուկ մատիտ, որով պետք է ներկել, իսկ անհրաժեշտության դեպքում երկարացնել հոնքերի գիծը։

– Խոզանակով հոնքերին պետք է տալ համապատասխան ձեւ, իսկ եթե դրանք իջնում են ներքեւ, կարելի է թեթեւակի ծածկել մազերի լաքով։ Խորհուրդ է տրվում երեկոյան գերչակի ձեթի կամ քսուքի մեջ թաթախած խոզանակով հոնքերը սանրել դեպի վեր, տալով ցանկացած ձեւը։

– Աչքերը ներկելիս պետք է իմանալ, որ հոնքերը պետք է միշտ թարթիչներից ավելի բաց գույնի լինեն։ Այդ դեպքում աչքերն ավելի խոշոր կերեւան։