Քրտինքի հոտն անցկացնելու ամենաճիշտ միջոցը օճառով լվացվելն է։ Եթե ոտքերը քրտնում են, ապա երեկոյան դրանք պետք է լվանալ եւ քսել 10%-անոց ֆորմալինի լուծույթ։
Թեւատակերի քրտնելու դեպքում կարելի է օգտագործել հետեւյալ խառնուրդներից մեկը. 15 գ շիբ եւ 35 գ տալկ կամ 2,5 գ սալիցիլաթթու եւ 50 գ տալկ։
Օգնում են նաեւ տալկի եւ ուրոտրոպինի, տալկի եւ 5%-անոց բորաթթվի հավասար քանակությամբ խառնուրդները, որոնք պետք է բամբակով քսել թեւատակերին։ Թեւատակերը կարելի է մաքրել նաեւ հետեւյալ լուծույթով. 30 գ ֆորմալին, 1 գ ուրոտրոպին, 0,5 գ շիբ, 90 գ 96%-անոց սպիրտ եւ կես բաժակ ջուր։
Եվ վերջապես կարելի օգտագործել զանազան դեզոդորանտներ, որոնք կանխում են քրտնարտադրությունը, անցկացնում տհաճ հոտը։
Քրտինքի տհաճ հոտը չեզոքացնելու նպատակով մեկ թեյի գդալ կերակրի սոդան լուծել մեկ բաժակ եռացրած ջրում եւ դրանով շփել մարմնի քրտնող մասերը։
Թեւատակերն ամեն օր լվանալ սառը ջրով եւ մանկական օճառով։ Խնամքով չորացնել եւ քսել հետեւյալ խառնուրդներից որեւէ մեկը.
– 15 գ շիբ, 35 գ տալկ,
– 2,5 գ սալիցիլաթթու, 50 գ տալկ։
Դրական արդյունք չստանալու դեպքում փոշին փոխարինել լուծույթով`
– 15 գ շիբ, 5 գ աղաթթու (1%-անոց), 80 գ եռացրած ջուր։
Ձեռքերի ափերը նույնպես հարկավոր է լվանալ ամեն օր սառը ջրով ու մանկական օճառով, չորացնել եւ շփել հետեւյալ լուծույթներից որեւէ մեկով.
– 2-4 գ սալիցիլաթթու կամ ռեզորցին, 100 գ սպիրտ (70%-անոց),
– 1-3 գ ֆորմալին (40%-անոց), 5 գ գլիցերին, 35 գ սպիրտ (70%-անոց)։
Երեկոյան ձեռքերը հարկավոր է լվանալ գոլ ջրով, չորացնել եւ փոշեպատել 1 գ տանինի, 15 գ ցինկի օքսիդի եւ 15 գ տալկի խառնուրդով։