Մաշկի խնամքը

05/03/2006

Մի բուռ խաշխաշի ծաղիկը լցնել մի բաժակ եռացրած ջրի մեջ, վրան ավելացնել կես բաժակ թարմ հատապտուղ, մի բաժակ մաքուր սպիրտ կամ օղի, ծածկել կափարիչով, թողնել հովանալու։ Ստացված խառնուրդը հոյակապ դիմայուղ (լոսյոն) է կնճիռների եւ չոր մաշկի համար։

Վայրի ելակի լոսյոնը մաշկը դարձնում է փափուկ եւ էլաստիկ։ Այն պատրաստելու համար ամանի մեջ լցրեք կես բաժակ թարմ վայրի ելակ, մի բաժակ մաքուր սպիրտ կամ օղի։ Չորս շաբաթից հետո հեղուկը թորեք մաքուր թանզիֆով եւ թողեք եւս երկու շաբաթ։

Նորմալ մաշկ ունեցող կանանց խորհուրդ է տրվում այդ լոսյոնն օգտագործել մի քիչ եռացրած ջրով բացելուց հետո։

Մաղադանոսի եփուկը լավ դեղամիջոց է պեպենների դեմ։ Մաղադանոսի եփուկով (10-20 գ թարմ մաղադանոս` 1 լ ջրին) պարբերաբեր շփել ամբողջ դեմքը։

Մաղադանոսը նոր միզամուղ միջոց է, հատկապես օգտակար է սրտանոթային համակարգի հիվանդությունների ժամանակ։ Եփուկը կարելի է պատրաստել տերեւներից կամ արմատից (100 գ` 1 լ ջրին)։