Գիտնականները պնդում են, որ մայրանալը զարգացնում է կանանց սովորելու եւ հիշելու ընդունակությունները: Ըստ նրանց` երեխայի ծնունդը փոփոխում է ուղեղի առանձին հատվածների չափերն ու ձեւը, ուղեղը սկսում է զարգանալ: Սրվում են մայրերի զգայարանները: Բայց խնդիրն այն է, որ կանանց մեծ մասը չափազանց հյուծված է լինում երեխա ունենալուց հետո, այդ պատճառով նրանք չեն կարողանում օգտագործել իրենց մտավոր ունակությունները, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ մայրերը երեխայի պատճառով հաճախ չեն կարողանում նորմալ քնել: Ուղեղում կատարվող դրական փոփոխությունների պատճառը հորմոններն են, որոնք հղիության, երեխայի ծնվելու եւ կրծքով կերակրելու ժամանակ մեծացնում են ուղեղի առանձին հատվածներում բջիջների չափերը: Գիտնականները հայտնաբերել են նաեւ, որ կինը կարող է ավելի երկար ապրել, եթե երեխա ունենա մեծ տարիքում: Դա կապված է այն բանի հետ, որ ուղեղը լրացուցիչ ուժեր է ստանում հենց այն ժամանակ, երբ սովորաբար սկսվում է հիշողության վատացումը` կապված տարիքի հետ: