Ուշադիր եղեք աշխարհի ձայներին

22/02/2006

Ձայներն ու հնչյունները միշտ ուղեկցում են մեզ, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք քնած ենք: Երաժիշտներից շատերը համոզված են, որ լիակատար լռություն գոյություն չունի, եւ չես գտնի նույնիսկ ամենալուռ սենյակը, որտեղ արձագանքի մի փոքր նշույլ չկա: Մենք ընդունակ ենք լսել` թե ինչպես է արյունը հոսում մեր երակներում, եւ ինչպես է սեփական սիրտը բաբախում: Ձայներն անվերջ են, պարզապես մարդիկ ետ են վարժվել դրանք լսելուց: Թուրինի ձմեռային Օլիմպիական խաղերի շրջանակներում իտալացի արվեստագետները «Սարերի արձագանքը» կոչվող մի յուրահատուկ ակցիա են կազմակերպել: Այդ վեբ-նախագծի օգնությամբ կարելի է լսել Ալպերի արձագանքը, սահադաշտի աղմուկները եւ քամու հոսքը: Աղմուկները կարող են նաեւ արվեստի նյութ դառնալ. վստահ են իտալացի երաժիշտներն ու նկարիչները: