ժամանց

Պատվավոր օսկարակրի անունը

21.01.2006

Ամերիկյան Կինոակադեմիան որոշել է պատվավոր «Օսկար» շնորհել կինոռեժիսոր Ռոբերտ Օլթմանին: Մրցանակը կհանձնվի մարտի 5-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ: 80-ամյա Օլթմանը 5 անգամ ներկայացվել է «Օսկար»-ի` որպես ռեժիսոր, 3 անգամ` որպես պրոդյուսեր, եւ ոչ մի անգամ չի հաղթել: Իր կարիերայի ընթացքում նա նկարահանել է 37 ֆիլմ, որոնց թվում են` «Բարձր նորաձեւություն», «Խաղացողը», «Գոսֆորդ պարկ», «Դոկտոր Թ-ն եւ …

կարդալ ավելին

Էրոտիկ «օսկարիկներ»

16.01.2006

Լաս-Վեգասում տեղի է ունեցել AVN մրցանակների, այն է՝ պոռնոգրաֆիական «օսկարների», հանձնման 23-րդ արարողությունը: AVN Publications-ի տվյալներով՝ անցյալ տարում պոռնոֆիլմերի վաճառքից եւ վարձույթից ստացված գումարները գերազանցել են 4.3 մլրդ դոլարը, ինչը կազմում է Հոլիվուդի դրամարկղային հասույթի գրեթե կեսը: Մրցանակները շնորհվել են 104 անվանակարգերում տարբեր դիրքերում սեռական ակտի կատարման լավագույն եղանակների համար:

կարդալ ավելին

Ամենաանճաշակը

16.01.2006

Ամերիկյան փոփ-աստղ Բրիթնի Սփիրսը գլխավորում է ամենաանճաշակ հագնվող հայտնի դեմքերի ցուցակը, որն ամեն տարի կազմում է նորաձեւության դիզայներ Ռիչարդ Բլեկուելը: 2-րդ տեղը զբաղեցնում է երիտասարդ աստղ Մերի-Քեյթ Օլսենը, 3-րդը՝ Ջեսիկա Սիմփսոնը: Անճաշակների ցուցակում են դերասանուհիներ Եվա Լոնգորյան, Լինդսեն Լոգանը, Ռենե Զելվեգերը, Էն Նիկոլ Սմիթը եւ Պերիս Հիլթոնը, ինչպես նաեւ՝ երգչուհիներ Մըրայա Քերին եւ Շակիրան:

կարդալ ավելին

ԱՄՆ-ը թողարկելու է $ 1-անոց մանրադրամ

16.01.2006

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ստորագրել է օրենք, համաձայն որի` 2007թ. ԱՄՆ-ում թողարկվելու են $ 1 արժողությամբ մանրադրամներ: Դրանց վրա փորագրված կլինեն 37 ամերիկյան նախագահների դիմանկարները: Դրամի հակառակ կողմում լինելու է Ազատության արձանը: Ամեն տարի թողարկվելու է 4 մանրադրամ: Բացի դրանից, որոշում է կայացվել թողարկել $ 10 արժողությամբ ոսկեդրամներ, որոնց վրա պատկերված կլինեն նախկին նախագահների կանայք: …

կարդալ ավելին

Երաժշտությունը բուժում է տարբեր հիվանդություններ

16.01.2006

Բժշկության մեջ վաղուց է հայտնի երաժշտաթերապիան: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշակի հաճախականությամբ հնչյուններն ի վիճակի են բուժելու ոչ միայն հոգին, այլեւ մարմինը: Ընդհանուր տոնուսը բարձրացնում են, օրինակ, Չայկովսկու «6-րդ սիմֆոնիան», Բեթհովենի «Էդմոնդ» օպերայի ուվերտյուրան, Լիստի «Հունգարական ռապսոդիան»: Նյարդերը հանգստացնելու համար խորհուրդ է տրվում Բեթհովենի «6-րդ սիմֆոնիան», Բրամսի «Օրորոցայինը», Շուբերտի «Ավե Մարիան», Շոպենի «Սոլ-մինոր նոկտյուրնը»: …

կարդալ ավելին

Էթիկետ

16.01.2006

Գործարար շրջանակներում ընդունված է աշխատանքային ժամերին հագնել մուգ գույների կոստյում: Խորհուրդ չի տրվում հագնել գույնզգույն կամ մուգ վերնաշապիկ, այն պետք է լինի ճերմակ կամ բաց գույնի (օրինակ՝ երկնագույն): Փողկապը չպետք է ճչացող լինի, այն երանգով պետք է համապատասխանի կոստյումին ու վերնաշապիկին: Ընդունված չէ կարճ թեւքերով վերնաշապիկ հագնել, քանի որ վերնաշապիկի մանժետները պետք է մոտ 2 …

կարդալ ավելին

Խորհրդավոր մուշտակի տակ

31.12.2005

Ձմեռային հեքիաթի մասնակիցը դառնալը դարձել է Ամանորի գլխավոր պայմաններից մեկը: Բոլորը ջանասիրաբար ձեւացնում են, որ հավատում են Ձմեռ պապի գոյությանն ու հրաշքների սպասում: Գրեթե յուրաքանչյուր ձեռնարկություն Ձմեռ պապի մասնակցությամբ որեւէ ակցիա է իրականացնում եւ հեքիաթին հաղորդակից դառնալու հրավիրում: Ողջ աշխարհում մարդիկ (ոչ միայն երեխաները) Ձմեռ պապին նամակներ են գրում ու տիեզերք ուղարկում: Նոր տարվա խորհրդանիշը …

կարդալ ավելին

Իմ հայկական ճոխ նոր տարի

22.12.2005

Շուկաներից ամանորյա գնումներով բեռնավորված տուն դարձող տանտիկիններն այս օրերին միայն խոր հոգոց են հանում ու ցույց տալիս վայրկյան առ վայրկյան նիհարող դրամապանակները, մտածում ու մի վերջնական թվի վրա կանգ չեն առնում՝ ամանորյա իրենց ծախսերը հաշվելիս: Իսկ ռեստորանները գայթակղում են հնարավոր բոլոր ձեւերով, ասում են` եկեք մեզ մոտ՝ համ քիչ ծախս կանեք, համ էդքան չեք եփի-թափի-աման …

կարդալ ավելին

Ջոն Դեւվիդսոն Ռոքֆելլեր (1839-1937)

22.12.2005

XVII դարում Ռոքֆայլ ընտանիքը Ֆրանսիայից փախչում է Գերմանիա՝ փրկվելով ինկվիզիցիայից, ու փոխում ազգանունը՝ դառնալով Ռոքֆելլեր: XVIII դարում Ռոքֆելլերները տեղափոխվում են Ամերիկա, որտեղ էլ 1839թ.-ին լույս աշխարհ է գալիս Ջոն Ռոքֆելլերը:  Ջոնը դեռ փոքրուց զբաղվում էր բիզնեսով. կոնֆետ էր առնում, բաժանում փոքր կույտերի ու ավելի թանկ գնով վաճառում սեփական քույրերին: Ապագա միլիարդատերը հավաքում էր փողերը, եւ …

կարդալ ավելին

Դանիել Սվարովսկի

18.12.2005

Դանիել Սվարովսկու խորհրդավոր կերպարը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Օրինակ՝ համարել նրան քրեական հանցագործ, խարդախ, կեղծարար, ինչպիսին Ժորժ Ֆրեդերիկ Ստրասսն էր: Վերջինս ապրել է XVIII դարում եւ բարեհաջող կերպով կեղծում էր թանկարժեք քարերը: Հենց նրա անունով էին կեղծ ադամանդները կոչում «ստրազ»: Կա նաեւ այլ մոտեցում. Սվարովսկին էսթետ է, չհաջողված ջութակահար, ռոմանտիկ: Նա երազում էր շրջապատողներին …

կարդալ ավելին

Բրեդ Փիթը՝ երկու երեխաների հայր

10.12.2005

Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի գործակալները երկար ժամանակ թաքցնում էին վերջիններիս սիրավեպը: Իսկ երբ արդեն թաքցնելն անհնար էր, Բրեդի գործակալն անսպասելիորեն հայտարարեց, որ մոտակա ժամանակներս դերասանը մտադիր է սկսելու Ջոլիի երկու երեխաներին որդեգրելու գործընթացը: 7-ամյա Մեդոքսին Ջոլին որդեգրել էր դեռ Բիլ Բոբ Տորնտոնի հետ ամուսնացած ժամանակ, իսկ 10 ամսական Զաքարին՝ վերջերս Եթովպիա այցի ընթացքում: Երեխաներն …

կարդալ ավելին

Մերօրյա բիզնես՝ թամադայություն

10.12.2005

Այսօր գործում են կազմակերպություններ, որոնք նման ծառայություններ են մատուցում: «Ակունք» կենտրոնի տնօրեն Սյուզաննա Գաբրիելյանի խոսքերով, վերջին ժամանակաշրջանում «մոդայիկ» է դարձել թամադա վարձելը, քանի որ անծանոթ թամադան ու նախօրոք մշակված սցենարը նպաստում են, որ արարողությունն ավելի կազմակերպված ընթանա: Հիմնականում բոլոր վարձովի սեղանապետերը պրոֆեսիոնալ դերասաններ են: Նախքան միջոցառում վարելը նրանք մի քանի անգամ հանդիպում են իրենց հաճախորդների …

կարդալ ավելին

Ժան Պոլ Գետտի II (1892-1976)

10.12.2005

Նավթային մագնատ Ժան Պոլ Գետտին խնայում էր փողը նույնիսկ ուտելիքի վրա, տանը հյուրերի համար տեղադրել էր վճարովի հեռախոս ու մինչեւ կյանքի վերջն ինքն էր լվանում իր գուլպաները: Ամերիկացի նավթային մագնատն աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն էր: Նրա կայսրությունը բաղկացած էր Getti Oil Company-ից ու ավելի քան 200 կոնցեռններից: Ժան Պոլ Գետտին ծնվել է 1892 թ., ԱՄՆ-ի …

կարդալ ավելին

«Kodak» եւ Ջորջ Իսթման

03.12.2005

«Դուք սեղմում եք կոճակը, իսկ մենք անում ենք մնացածը»,- այս կարգախոսը հորինել էր Ջորջ Իսթմանը՝ «Kodak» ֆիրմայի հիմնադիրը՝ առաջին «Kodak» ֆոտոապարատների գովազդի համար: Իսթմանի՝ Ռոչեսթրում (Նյու Յորք նահանգ) հիմնադրած երաժշտական դպրոցի համերգային դահլիճի նախասրահում մարմարյա հուշատախտակ է կախված, որը հավերժացնում է Իսթմանի մոր՝ Մարիա Քիլբուրնի հիշատակը: Եվ դա շատ սիմվոլիկ է: «Kodak»-ի հիմնադիրը շատ էր …

կարդալ ավելին

«Իտալացին»

02.12.2005

Նոյեմբերի 23-27-ը ֆրանսիական Օնֆլեր քաղաքում տեղի ունեցած Ռուսական կինոյի 13-րդ փառատոնում Գրան-պրին շնորհվեց ռեժիսոր Անդրեյ Կրավչուկի «Իտալացին» ֆիլմին: Վերջինս ստացավ նաեւ «Հանդիսատեսների համակրանք» մրցանակը: Հիշեցնենք, որ «Իտալացին», որում վեր է հանված որբ երեխաների հիմնախնդիրը, այս տարի պայքարելու է «Օսկարի» համար:

կարդալ ավելին

Եկատերինայի մանյակը

02.12.2005

Ժնեւյան «Sotheby’s» աճուրդում 1,5 մլն դոլարով վաճառվել է Եկատերինա 2-րդ թագուհու մանյակը, որը փորձագետների կողմից գնահատվել էր 1,1-1,9 մլն դոլար: Մանյակը, որ բաղկացած է 27 մեծ ադամանդներից, 17-րդ դարում պատրաստվել է հատուկ Եկատերինա 2-րդի համար եւ մինչեւ 1917-ը պահվել է Ռուսաստանում: Ռոմանովներին պատկանող այլ թանկարժեք իրերի հետ միասին սովետական իշխանությունների կողմից այն բռնազավթվել է եւ …

կարդալ ավելին

Երաժշտական մրցանակներ

02.12.2005

Լոս-Անջելեսում տեղի ունեցավ «American Music Awards» 33-րդ մրցանակաբաշխությունը: «Ռոք/փոփ» կատեգորիայի լավագույն երգչուհի ճանաչվեց Գվեն Ստեֆանին, լավագույն երգիչ՝ Ուիլ Սմիթը: Մըրայա Քերին հաղթեց «Ռիթմ-էնդ, բլյուզ/սոուլ ժանրում լավագույն երգչուհի» անվանակարգում: Էմինեմը ճանաչվեց հիփ-հոփ ժանրի լավագույն կատարող, իսկ «50 Cent» խմբի ալբոմը հաղթանակեց նույն ժանրում: «Լատինական երաժշտություն» կատեգորիայում լավագույն երգչուհի դարձավ Շակիրան:

կարդալ ավելին

Հենրի Ֆորդ

25.11.2005

1876թ. մայիսի 5-ին Հենրի Ֆորդը շոգեքարշ տեսավ: Շոգեքարշի հետ Ֆորդի հանդիպումը փոխեց աշխարհը: Շոգեքարշը հալից ընկած էր նույնիսկ այն ժամանակի չափանիշներով. նա փնչացնում էր ու ահավոր ծուխ արձակում, բայց Հենրին հիացմունքով էր նայում այդ ամենին: Կգա ժամանակը, եւ Հենրի Ֆորդը կդառնա ազգի կուռքը. նա կստեղծի դարի ավտոմեքենան, որի շնորհիվ ամերիկացիները կսիրահարվեն մեքենաներին:  Ֆորդերի ընտանիքը բավականին …

կարդալ ավելին

21-րդ դարի հագուստը

21.11.2005

Նոր տեխնոլոգիաներով հագեցած մեր կյանքում բջջային հեռախոսներն ու համակարգչային նորույթները վաղուց արդեն դարձել են մոդայիկ աքսեսուարներ: Ամերիկյան Textronics Inc. ընկերության կարծիքով` հաջորդ քայլը պետք է լինի էլեկտրոնային հագուստի ստեղծումը: Ընկերությունը ապագան տեսնում է «էլեկտրոնային տեքստիլի» մեջ: Նոր գործվածքի մեջ տեղադրվում են էլեկտրոնային սարքավորումները, որոնք կարող են տաքացնել հագուստը կրող մարդու մարմինը, չափել ու արձագանքել բնական …

կարդալ ավելին

Զրուցակից ռոբոտները

21.11.2005

Վիեննայում բացվել է Roboexotica միջազգային փառատոն-ցուցահանդեսը: Մի քանի օրվա ընթացքում ցուցահանդեսի այցելուներին հնարավորություն կտրվի շփվել ռոբոտների հետ, խմել նրանց պատրաստած կոկտեյլները, նաեւ` զրուցել անշունչ, սակայն խելացի այդ սարքերի հետ: Ցուցահանդեսի տնօրեն Մագնուս Վյուրցերն ասել է. «Մեզ համար շատ կարեւոր են մարդկանց ռեակցիաները: Մենք ուշադիր հետեւելու ենք` թե ինչպես են մարդիկ համակերպվում մեքենաների հետ: Փաստորեն, մեր …

կարդալ ավելին