Երաժշտական մրցանակներ

02/12/2005

Լոս-Անջելեսում տեղի ունեցավ «American Music Awards» 33-րդ մրցանակաբաշխությունը: «Ռոք/փոփ» կատեգորիայի լավագույն երգչուհի ճանաչվեց Գվեն Ստեֆանին, լավագույն երգիչ՝ Ուիլ Սմիթը: Մըրայա Քերին հաղթեց «Ռիթմ-էնդ, բլյուզ/սոուլ ժանրում լավագույն երգչուհի» անվանակարգում: Էմինեմը ճանաչվեց հիփ-հոփ ժանրի լավագույն կատարող, իսկ «50 Cent» խմբի ալբոմը հաղթանակեց նույն ժանրում: «Լատինական երաժշտություն» կատեգորիայում լավագույն երգչուհի դարձավ Շակիրան: