«Իտալացին»

02/12/2005

Նոյեմբերի 23-27-ը ֆրանսիական Օնֆլեր քաղաքում տեղի ունեցած Ռուսական կինոյի 13-րդ փառատոնում Գրան-պրին շնորհվեց ռեժիսոր Անդրեյ Կրավչուկի «Իտալացին» ֆիլմին: Վերջինս ստացավ նաեւ «Հանդիսատեսների համակրանք» մրցանակը: Հիշեցնենք, որ «Իտալացին», որում վեր է հանված որբ երեխաների հիմնախնդիրը, այս տարի պայքարելու է «Օսկարի» համար: