Զրուցակից ռոբոտները

21/11/2005

Վիեննայում բացվել է Roboexotica միջազգային փառատոն-ցուցահանդեսը: Մի քանի օրվա ընթացքում ցուցահանդեսի այցելուներին հնարավորություն կտրվի շփվել ռոբոտների հետ, խմել նրանց պատրաստած կոկտեյլները, նաեւ` զրուցել անշունչ, սակայն խելացի այդ սարքերի հետ: Ցուցահանդեսի տնօրեն Մագնուս Վյուրցերն ասել է. «Մեզ համար շատ կարեւոր են մարդկանց ռեակցիաները: Մենք ուշադիր հետեւելու ենք` թե ինչպես են մարդիկ համակերպվում մեքենաների հետ: Փաստորեն, մեր փառատոնը նոր, տեղեկատվական դարի մարդկանց համար է»: