Էրոտիկ «օսկարիկներ»

16/01/2006

Լաս-Վեգասում տեղի է ունեցել AVN մրցանակների, այն է՝ պոռնոգրաֆիական «օսկարների», հանձնման 23-րդ արարողությունը: AVN Publications-ի տվյալներով՝ անցյալ տարում պոռնոֆիլմերի վաճառքից եւ վարձույթից ստացված գումարները գերազանցել են 4.3 մլրդ դոլարը, ինչը կազմում է Հոլիվուդի դրամարկղային հասույթի գրեթե կեսը: Մրցանակները շնորհվել են 104 անվանակարգերում տարբեր դիրքերում սեռական ակտի կատարման լավագույն եղանակների համար: