ժամանց

Թղթե բաժակներն ավելի ամուր են

18.11.2005

1907 թ. Կանզասի բնակիչ Հյու Մուրը մեկնում է Բոստոն եւ ընդունվում Հարվարդի համալսարան: Որոշ ժամանակ անց նրա քենու ամուսինը՝ Լոուրենս Լուելլենը, որ զբաղվում էր գազավորված ջուր վաճառող ավտոմատ սարքի արտադրությամբ, համոզում է Մուրին թողնել ուսումն ու զբաղվել բիզնեսով: Ավտոմատ սարքին հարկավոր էին միանգամյա օգտագործման թղթե բաժակներ, որոնք Լուելլենը պատրաստում էր իրար սոսնձված սովորական գրելու թղթից: …

կարդալ ավելին

Հայերն ու ինտելեկտը

11.11.2005

«Բա գիտե՞ս հայերեն ոնց են «պակլոնիկ» բառը թարգմանում՝ օրիորդապնդիչ»,- ուշաթափության հասնող կչկչոցով ասում էր դպրոցական տարիքի աղջիկը: «Չէ, սխալվում ես, էդ ջենտլմենն է այդպես թարգմանվում»,- ասում էր վարսավիրը: «Ոչ, ջենտլմենը ֆրանսերեն «դոն ժուան» բառից է թարգմանված»,- մինչեւ հոգու խորքը վիրավորված պնդում էր դպրոցականը: Այս երկխոսությունը գուցե ինձ այլեւս շատ չի զարմացնում. կհիշեք, որ 2004թ. բուհական …

կարդալ ավելին

MTV կամ ինչպես video-ն կործանեց ռադիոաստղին

11.11.2005

1980-ականները պահպանողականների կառավարման տարիներն էին, ինչն անդրադառնում էր նաեւ ձայնագրման ստուդիաների վրա: Անցել էին պոստպանկերի, պոստդիսկոյի, պոստամենինչերի ժամանակները, ու թվում էր՝ երաժշտությունը կորցրել է պայքարի ոգին: Հին խմբերը, ինչպես, ասենք, Rolling Stones-ը, շարունակ ձայնագրում էին նույն ալբոմը, իսկ նորերը ձգտում էին գոնե հասնել հների մակարդակին: Բայց մեծ ձայնապնակների վրա ձայնագրված երաժշտական ստեղծագործությունները շարունակում էին շահույթ …

կարդալ ավելին

«Պեպսիի» վերածնունդը

05.11.2005

1893թ. նա դեղատուն ուներ Հյուսիսային Կալիֆոռնիայի Նյու Բերն քաղաքում, որտեղ դեղերից բացի նաեւ սոդայաջուր էր վաճառում եւ, ինչպես մյուս տեղատների տերերը, փորձեր էր անում տարբեր բուժական խառնուրդներով: Նա հնարում է մի ըմպելիքի բաղադրատոմս, որը շատ նման էր «Կոկա-կոլային» եւ նախատեսված էր իբրեւ ստամոքսը հանգստացնող միջոց: Այդ ըմպելիքը ստացավ «Brad’s Drink» անունը: Այն իրենից ներկայացնում էր …

կարդալ ավելին

Բիլ Գեյտսի կեսդարյա կյանքը

01.11.2005

Աշխարհի ամենահարուստ մարդ ու ամենահամեստ միլիարդատեր Բիլ Գեյտսը տոնել է իր 50-ամյակը: Բորսայում բաժնետոմսերի տատանման ժամանակ նա կարող է հաշված վայրկյաններում մի քանի միլիոն դոլար կորցնել եւ նույնքան էլ շահել: 2004 թվականին նրա եկամուտը մոտ կազմել է 38 մլրդ, նա աշխարհի 85 երկրներում 55 հազարից ավելի աշխատողներ ունի: Անիմաստ է հաշվել Գեյտսի անձնական հարստությունը, նա …

կարդալ ավելին

Կինգ-Կոնգը վերադառնում է

01.11.2005

«Նյու Յորք թայմս» թերթը գրում է, որ նոր զելանդացի ռեժիսոր Պիտեր Ջեքսոնի «Կինգ-Կոնգ» ֆիլմը, որի նկարահանումներն արդեն ավարտին են մոտենում, Հոլիվուդի վերջին տարիների ֆիլմերից ամենաթանկարժեքն է: Ծախսերը, չհաշված գովազդայինը, հասել են 270 մլն դոլարի: Դեռեւս 1997թ. «Տիտանիկ» ֆիլմի ծախսերը հասնում էին 200 մլն-ի, որից ստացված շահույթն ավելի քան 600 մլն դոլար էր: Universal Pictures կինոընկերության …

կարդալ ավելին

Հետմահու միլիոնատերերը

01.11.2005

Ամերիկյան «Forbes» բիզնես ամսագիրը հրապարակել է մահացած հայտնի այն մարդկանց անուններն, ովքեր մահից հետո էլ շարունակում են մեծ փողեր աշխատել: Այս ցուցակը 5 տարի շարունակ գլխավորում է ռոք ընդ ռոլի աստղ Էլվիս Փրեսլին, ում եկամուտն այս տարի արդեն կազմել է 5 մլն դոլար: Փրեսլին ընդհանուր առմամբ հետմահու աշխատել է 45 մլն դոլար: 35 մլն դոլար …

կարդալ ավելին

21-րդ դարի երթուղային տաքսին

01.11.2005

Մոսկվայի 230 երթուղային տաքսիներում տեղադրվել են հեռուստացույցներ, որպեսզի ուղեւորները երթեւեկելիս զվարճալի հաղորդումներ դիտեն: Մինչեւ տարվա վերջ 700-800 երթուղայիններ նույնպես կունենան հեռուստացույց: Նոր տարվա նախաշեմին հեռուստացույցներով ամանորյա ծրագրեր են հեռարձակվելու: Իսկ ընդհանրապես հեռարձակվող հաղորդումները բնության, կենդանիների, երաժշտության մասին են: Ձայնի մաքուր հեռարձակման համար հատուկ ծրագիր է մշակվել՝ եթե մեքենան երթեւեկում է, ապա հեռուստացույցի ձայնը բարձրանում է, …

կարդալ ավելին

Սարսափներ Հարի Փոթերից

01.11.2005

Ֆիլմերի դասակարգման բրիտանական խորհուրդն արգելել է 12 տարեկանից ցածր երեխաներին դիտել Հարի Փոթերի մասին պատմող վերջին՝ 4-րդ ֆիլմը: Ըստ մասնագետների, հրաշագործ տղան կարող է վախեցնել երեխաներին, քանզի ֆիլմը բավական սարսափելի է: Բրիտանական կինոթատրոններ ֆիլմը դուրս կգա նոյեմբերի 18-ին:

կարդալ ավելին

«Սիմփսոն» մուլտհերոսը՝ փիլիսոփա

29.10.2005

«Սիմփսոնները» հանրահայտ մուլտսերիալի հերոս Գոմեր Սիմփսոնը բրիտանական «Men’s Health» ամսագրի փորձագետների կողմից ճանաչվել է տասնամյակի փիլիսոփա: Մուլտհերոսի կինը՝ Մարջը, բայցեւայնպես, այդքան էլ չի ողջունում փորձագետների այս որոշումը՝ բողոքելով, թե Գոմեր Սիմփսոնն անկիրթ է՝ չի հիշում իր ընտանիքի անդամների ծննդյան տոները, կերակուրը ծամում է բաց բերանով, եւ այլ անդաստիարակ արարքներ է գործում:

կարդալ ավելին

Չիպոլինոյի «հայրն» 85 տարեկան է

29.10.2005

Իտալացի գրող, լրագրող, Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի դափնեկիր Ջանի Ռոդարին ծնվել է 1920թ. եւ մահացել 60 տարեկանում: Նրա հայտնի գործերից են «Չիպոլինոյի արկածները», «Երկնագույն նետի ճանապարհորդությունը», «Ջելսոմինոյի կախարդական ձայնը» եւ այլն: Իտալիայում այս օրերին նշվում է նրա հոբելյանը:

կարդալ ավելին

Արհեստական ամպ է ստեղծվել

29.10.2005

Բնության նմանակումը նոր խոսք է ճարտարապետության մեջ: Այդ միտքն են ապացուցել ամերիկացի ճարտարապետները, ովքեր կարողացել են ստեղծել սրահի նոր տեսակ: Նյու Յորքի ստուդիաներից մեկը ստեղծել է մի տարածք, որը շատ նման է ամպի: Այն անշարժ կախված է լճի մակերեսի վրա: Սրահ մտնել ցանկացողները պետք է անցնեն 120 մետրանոց կամրջի վրայով, ամպ հիշեցնող միկրոսկոպիկ մասնիկների՝ շատրվանների …

կարդալ ավելին

Ինչպես խնձորից մաքինթոշ սարքել

29.10.2005

Մի անգամ նրա մայրը, իմանալով, որ որդին հետաքրքրվում է էլեկտրոնիկայով, նրան մի հոդված է ուղարկում: Հոդվածը տպագրված էր Esquire հանդեսում՝ 1971թ. նոյեմբերի համարում, եւ վերնագրված էր «Կապույտ արկղիկի գաղտնիքները»: Այն պատմում էր «հեռախոսային ֆանատների» ընդհատակյա ցանցի մասին: Այդ կապույտ արկղիկները հնարավորություն էին տալիս խաբել Bell հեռախոսային ընկերության հաշվապահական մեքենաներին ու անվճար զանգել աշխարհի ցանկացած երկիր: …

կարդալ ավելին

Կլաուստրոֆոբիայով չտառապողները

23.10.2005

Շուտով պարզ կդառնա, թե մասնակիցներից ով կդառնա մրցանակակիրը, ավելին, անկախ մրցույթի արդյունքներից, խաղի կազմակերպիչներն ընտրել են երկու մասնակցի, որոնց կոնկրետ առաջարկներ են արվելու: Սա ու էլի մի քանի գաղտնիքներ` «Քուբի» հաղորդավար Մարկ Սաղաթելյանի հետ հարցազրույցում: – Մեր մենտալիտետը պատրա՞ստ է նման REALITY SHOW-ների, խաղերի: – Դա եվրոպական խաղ է: Առաջինն անգլիական Big Brother-ն էր, այսինքն՝ …

կարդալ ավելին

Ռուսները հայերեն են երգում

21.10.2005

«Շարմի» յուրաքանչյուր նախագծում հանդիսատեսի եւ ունկնդրի ռեակցիայի ճիշտ հաշվարկ եւ գովազդի ստույգ չափաբաժին կա: Պետք է ժողովրդին զվարճացնել` պատրաստվում են ծիծաղելի հաղորդումներ եւ ֆիլմեր: Եղել են եւ լավ արձագանքներ («Մեր բակը»), եւ ոչ այդքան («Թույն կասետ»): Պետք են ավելի ինֆորմատիվ, սակայն թեթեւ հաղորդումներ` Հանրային հեռուստաալիքում հայտնվում են «Շարմի» պատրաստած նոր հաղորդումները` «Օտար, ամայի ճամփեքի վրա»-ն …

կարդալ ավելին

Ինչպես «Մարլբորոն» փոխեց իր սեռը

21.10.2005

«Մարլբորոն» լույս աշխարհ է եկել 1924-ին՝ իբրեւ կանանց համար նախատեսված առաջին սիգարետ: Այն ժամանակ կանանց սիգարետ վաճառելու միտքն անգամ համարվում էր խիստ համարձակ, բայց 20-ականներին, երբ կանայք սկսեցին պայքարել տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալու համար, նրանք ցանկացան ունենալ նաեւ նույն վնասակար սովորությունները, ինչ տղամարդիկ: Սակայն առեւտրային տեսակետից դա վտանգավոր ձեռնարկ էր: Գովազդի մասնագետներն ամեն կերպ …

կարդալ ավելին

Դանեմարքան բանտ չէ

15.10.2005

Կանաչ, մաքուր եւ բարեկարգ՝ վիկինգների հետնորդ թագավորություն, որը գտնվում է Յութլանդական թերակղզու եւ 406 կղզիների վրա: Բնակիչների պնդմամբ՝ Դանիան ամենահինն է Եվրոպայում: Ամենուրեք՝ հեծանիվներ ու հեծանվակայաններ, ջրանցքներ ու լճեր՝ էլ չասած ծովի մասին: Առագաստանավերի բազմությամբ փոքրիկ նավահանգիստներ: Հանգիստ ու օրինապահ մարդիկ՝ ավանդապահ, բայց ոչ պահպանողական: Առավելապես անվճար բժշկություն եւ պետական բարձր հարկեր: Զանազան պրոբլեմներից քաղաքացիների …

կարդալ ավելին

Վրացական լողափ՝ հայկական ակցենտով

07.09.2005

Ամառը ենթադրում է արձակուրդ, հանգիստ, միջավայրի փոփոխություն, նոր տպավորություններ, մարդիկ, նոր վայրեր: Այդ ամենն ամբողջանում է «ծով» բառով: Ո՞ւր կարող է մեկնել սառը եւ խիստ Սեւանից կշտացած հայը: Միանշանակ՝ Քոբուլեթի: Թուրքական լողափներում հանգստանալը թեեւ շատերի համար արդեն մատչելի է, սակայն միջին տարիքի մարդկանց վաղուց ծանոթ վրացական լողափերն առավել հարազատ են: Մեր ամենաբարյացակամ հարեւանի լողափերից օգտվել …

կարդալ ավելին

Հայի չուզողություն

07.09.2005

Հունիսի 30-ին Չինաստանի Հանգշան քաղաքում տեղի ունեցավ «Միսս Ինտերկոնտինենտալ-2005» գեղեցկության մրցույթը: Գեղեցկության հեղինակավոր այդ մրցույթին 60 երկրների գեղեցկուհիների հետ մասնակցում էր «Միսս Հայաստան-2003» մրցույթի 1-ին մրցանակակիր, «Միսս Տուրիզմ Ինթերնեյշնըլ-2004» Անուշ Գրիգորյանը: Հայ գեղեցկուհին գրավել էր 4-րդ մրցանակային տեղը: Հայաստան վերադառնալուց հետո գեղեցկուհին որակազրկվեց «Միսս Ինտերկոնտինենտալ-2005» մրցույթից: Գեղեցկության համաշխարհային կազմակերպությունը հաղորդագրություն էր տարածել, թե իբր «Միսս …

կարդալ ավելին

«Սիրում եմ բեմում անսպասելի լինել»

27.08.2005

23-ամյա երգիչ Նորայր Մովսիսյանը երգարվեստում հանդես է գալիս իր անվան, ազգանվան հապավումով: Նրա բեմական անունն է՝ «Նո-Էմ»: Թողարկվել է «Նո-Էմի» «Խորթ աչքեր» սկավառակը, որն առաջիկայում կհայտնվի նաեւ եվրոպական շուկայում: Բացի այդ, երգչի ստեղծագործական աշխատանքով հետաքրքրվողների համար գործում է նրա անհատական www.noem.am ինտերնետային կայքը: – Հայ երգիչ-երգչուհիները շոու-բիզնես մուտք գործելիս հաճախ խուսափում են իրենց իրական անուն-ազգանունով …

կարդալ ավելին