Ֆիլմերի դասակարգման բրիտանական խորհուրդն արգելել է 12 տարեկանից ցածր երեխաներին դիտել Հարի Փոթերի մասին պատմող վերջին՝ 4-րդ ֆիլմը: Ըստ մասնագետների, հրաշագործ տղան կարող է վախեցնել երեխաներին, քանզի ֆիլմը բավական սարսափելի է: Բրիտանական կինոթատրոններ ֆիլմը դուրս կգա նոյեմբերի 18-ին: