21-րդ դարի երթուղային տաքսին

01/11/2005

Մոսկվայի 230 երթուղային տաքսիներում տեղադրվել են հեռուստացույցներ, որպեսզի ուղեւորները երթեւեկելիս զվարճալի հաղորդումներ դիտեն: Մինչեւ տարվա վերջ 700-800 երթուղայիններ նույնպես կունենան հեռուստացույց: Նոր տարվա նախաշեմին հեռուստացույցներով ամանորյա ծրագրեր են հեռարձակվելու: Իսկ ընդհանրապես հեռարձակվող հաղորդումները բնության, կենդանիների, երաժշտության մասին են: Ձայնի մաքուր հեռարձակման համար հատուկ ծրագիր է մշակվել՝ եթե մեքենան երթեւեկում է, ապա հեռուստացույցի ձայնը բարձրանում է, եթե այն կանգնած է, ապա ձայնը ցածրանում է: Ի դեպ, երեւանյան տաքսիներից մեկում մեր մի թղթակից նույնպես հեռուստացույց է տեսել, որն, ի տարբերություն Մոսկվայի, նախատեսված էր միայն վարորդի համար: