Հետմահու միլիոնատերերը

01/11/2005

Ամերիկյան «Forbes» բիզնես ամսագիրը հրապարակել է մահացած հայտնի այն մարդկանց անուններն, ովքեր մահից հետո էլ շարունակում են մեծ փողեր աշխատել: Այս ցուցակը 5 տարի շարունակ գլխավորում է ռոք ընդ ռոլի աստղ Էլվիս Փրեսլին, ում եկամուտն այս տարի արդեն կազմել է 5 մլն դոլար: Փրեսլին ընդհանուր առմամբ հետմահու աշխատել է 45 մլն դոլար: 35 մլն դոլար եկամուտով երկրորդ տեղում է «Peanuts» կոմիքսների հեղինակ Չարլզ Շուլցը: Ջոն Լենոնը երրորդն է այս ցուցակում՝ 22 մլն դոլար եկամուտով: «Բիթըլզ» խմբի մեկ այլ անդամ՝ Ջորջ Հարիսոնն այս ցուցակում զբաղեցնում է 9-րդ տեղը: Հայտնի անուններից հետմահու դեռ փող են աշխատում նաեւ այնպիսի աստղեր, ինչպիսիք են, օրինակ, Մերիլին Մոնրոն, Մարլոն Բրանդոն, Ռեյ Չարլզը, Բոբ Մառլեն եւ այլք: