Բնության նմանակումը նոր խոսք է ճարտարապետության մեջ: Այդ միտքն են ապացուցել ամերիկացի ճարտարապետները, ովքեր կարողացել են ստեղծել սրահի նոր տեսակ: Նյու Յորքի ստուդիաներից մեկը ստեղծել է մի տարածք, որը շատ նման է ամպի: Այն անշարժ կախված է լճի մակերեսի վրա: Սրահ մտնել ցանկացողները պետք է անցնեն 120 մետրանոց կամրջի վրայով, ամպ հիշեցնող միկրոսկոպիկ մասնիկների՝ շատրվանների միջով: Այդ աշխատանքի համար դիզայներներն արժանացել են «Ճարտարապետական դիզայն-2005» բարձրագույն մրցանակի: